Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր
16/06/2021 12:05
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները: Օպերլիազորների կողմից առաջ են քաշվել նաև վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ: Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, առաջացել են հիմնավոր կասկածներ, որ ընկերությունները չունենալով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման ծանուցումներ, արտադրում են նաև ցորենի սպիրտից պատրաստված օղի։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտման համար վերցվել են ալկոհոլային խմիչքների նմուշներ և նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Եթե փորձաքննության արդյունքում հիմնավորվի, որ ընկերությունների կողմից արտադրվել են ոչ թե մրգային, այլ ցորենի օղիներ, ապա ընկերությունների կողմից պակաս վճարված պետական տուրքը կկազմի 30 միլիոն դրամ։ Բացի պակաս վճարված  տուրքի գումարներից, ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, ենթակա է գանձման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու համար տուգանք 300 միլիոն դրամ՝ ցորենի օղի արտադրելու համար, միաժամանակ ենթակա է վերահաշվարկման ընկերության ակցիզային հարկի պարտավորությունների չափը:

Ընկերությունները խախտել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, այսինքն  օղիների վաճառքը ձևակերպել են օրենքով նախատեսված նվազագույն գներից ցածր գներով, որի արդյունքում թաքցրել են իրական հարկվող օբյեկտները: Պարզվել է նաև, որ արտադրված ալկոհոլային խմիչքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով կատարվել են սխալ վերագրումներ, մասնավորապես՝ տարբեր տարողության օղիները դրոշմավորված էին գինու համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերով։ Նշված իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով:

Ընկերությունների նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ ընկերություններից մեկը իր կողմից շշալցված արտադրանքը դրոշմավորել և իրացրել է մյուս ընկերության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերով։ Այսինքն, առկա են սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարման կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով ապրանքների դրոշմավորման առերևույթ հանցագործության հատկանիշներ։ Նշված արարքը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, իսկ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով: Վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթներն, այդ թվում ակցիզային դրոշմանիշների կիրառման օրինականությունը պարզելու հարցում: Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93