Արթուր Խաչատրյան. Ճգնաժամից դուրս գալու քայլերն ու ելքերը
Տնտեսական ճգնաժամերը ցանկացած տնտեսության մեջ անխուսափելի երեւույթ են, որոնք բնութագրվում են առկա տնտեսական և սոցիալական հակասությունների եւ անհավասարակշռության ծայրահեղ սրմամբ: Ճգնաժամերը, կախված դրանց մասշտաբներից, կարելի է բաժանել տեղական լոկալ և ընդհանուր: Տնտեսական ճգնաժամերը դասակարգվում են ըստ խնդիրների եւ դրանց ուղվածությունների: Առկա են ճգնաժամի տեսակներ, որոնք ներառում են խնդիրների փոքր խումբ կամ մեկ խնդիր, այդպիսիք որպես կանոն արագ լուծելի են :
Ճգնաժամերը մեծ ռեզոնանս են թողնում դեմոգրաֆիական պատկերի վրա ,ուստի յուրաքանչյուր ֆինանսատնտեսական ճգնաժամին փոքր պետություններում հաջորդում է արտագաղթը: Արտագաղթի կանխման կարեւոր կետ է միկրոշերտավորումը հատկապես սուր արտագաղթի գնացող շերտի խնդիրների գնահատմամբ, ինչին պետք է հաջորդի արագ եւ շոշափելի քայլերի ներդրումը:
ՀՀ-ն վերջին մեկ տարվա ընթացքում ունեցավ ճգնաժամի միանգամից մի քանի տեսակ՝ միավորված լոկալից մինչեւ տեղական, ինչը ուժեղ հարված էր տնտեսությանը եւ տնտեսական գործընթացներին:
Ինչ է անհրաժեշտ անել ճգնաժամից դուրս գալու համար
1. Ներկա կարգավիճակի գնահատում՝
Ճգնաժամերը ունեն սրության մակարդակներ եւ աստիճաններ եւ խնդրի լուծման առաջին քայլը օբյեկտիվորեն ներկա աստիճանի վրա գտնվելու գանհատումն է, ինչին հետևում է ըստ ուղղությունների հակաճգնաժամային ռազմավարությունների մշակումը եւ դրանց ներդրումը համապատասխան կադրերի ապահովմամբ, հնարավոր չէ խնդիրը լուծել նույն մարտավարական քայլերով, որոնք գործել են մինչեւ ճգնաժամը:
2. Կանխատեսելիության դաշտի ձեւավորում՝
Ճգնաժամերում մեծ գործոն է Հոգեբանական ապատիան, անկումը, որը պայմանավորված է կանխատեսելիության բացակայությունով, հարկ է նշել որ այս գործոնից է կախված համըդնահուր արտադրողականությունը: Ուստի առաջին քայլը տոտալ ապատիայի վերացումն է, կանխատեսելիության մթնոլորտի ձեւավորումը, տեսլականի «vision»-ի ներմուծումը:
3. Մարդկային կապիտալի պահպանում`
Տնտեսության կարեւոր աշխատանքային բաղադրիչը կադրերն են, ոլորտային կադրերը ինչը Պատերազմով պայմանավորված ապագայում թողնելու է իր հետեւանքը: Հետագայում կադրային սակավության ճգնաժամի չենթարկվելու համար անհրաժեշտ է կատարել փոփոխություններ կրթական համակարգից մինչեւ աշխատաշուժի շուկա,. մարդկային կապիտալի պահպանումը պետք է որակվի եւ դիտվի որպես գերխնդիր, առաջին քայլն է «ուղեղների արտահոսքի» կանխումը:
4. Ռեսուրսների արդյունավետ կառավարում
Ծախսերի կրճատում, Տնտեսության վերակազմավորում, այն իրենից ներկայացնում է կարեւոր ուղղություների պահպանմանը միտված ապահովության քայլերի բարձրացում:
Աջակցություն փոքր եւ միջին բիզնեսին ստորին շերտում սպառում պահպանելու նպատակով, քանի որ ճգնաժամերը հիմնականում լուրջ հարված են հասցնում միջին եւ փոքր բիզնեսներին, խոշորները ունենալով պահուստային եւ ամրության պաշարներ դիմանում են մինչեւ կայունացման ալիքի վրա հայտնվելը: Յուրաքանչյուր պետություն ունի ռեսուրսների իր պաշարը հանքայինից մինչեւ ջրային, անտառային, վառելիքա-էներգետիկ, եւ մարդկային: Ռեսուրսների արյդունավետ կառավարելու առաջին քայլն է դրանց ուժգնության կարողության հաշվարկը: Ապագայում օտարերկյա ներդրումների համար կարեւոր ձգան է հանդիսանալու, այն թե ինչպես եւ ինչ որակով է պետության կողմից կառավարվում/կառավարվել առկա ռեսուրսները:
5. Investition manager- ների ներգրավում եւ I.M. բաժինների ստեղծում
Պատերազմով պայմանավորված պետության նկատմամբ գրավչությունը անկում է ապրել անհրաժեշտ է ձեվավորել աշխատանքային խմբեր որոնք ձեռնամուխ կլինեն պետության հիմնական ուղղությունների գրավչության բարձրացմանը միտված քայլերի: Հիմնական գործիքակազմն է ներդրումային խմբերի ձեվավորումը սփյուռքում առկա հյուպատոսություններին հստակ աշխատանքների ,հանձնարարականների պատվիրակումը: Այստեղ առանձնակի նշանակություն ունեն բանակցային հմտություններ ,որակներ կրող եւ միջազգային փորձ ունեցող կադրերը:
6. Դրամավարկային ճգնաժամի զսպման մեխանիզմների ներդրում:
Դրամավարկային ճգնաժամը տոտալ ճգնաժամերի դեպքում համարվում է հետեւանք եւ որպես կանոն բնութագրվում է ավանդների զանգվածային դուրսբերմամբ, վարկերի նվազեցմամբ, փոխարժեքների անկմամբ, բանկային խափանումներով և բարձրացող տոկոսադրույքներով: Սովորաբար նման դեպքերում տվյալ պետության ներսում Կենտրոնական բանկ հանդիսացող կառույցը համագործակցելով այլ ֆինանսաբանկային, միջգերատեսչական կառույցների հետ մշակում եւ ներդնում է էլաստիկ մեխանիզմներ, որով զսպվում է կանխիկ գումարի դուրս բերումը ոչ թե սահմանափակումներով այլ ընդհակառակը գումարի պահպանման միտված խրախոսումներով:
7. Օտարերկյա արժույթով գումարների ներհոսք՝
Ապացուցված եւ անհերքելի փաստ է, որ ներհոսքը ներգործում է սոցիալական միանգամից մի քանի խմբերում / շերտերում, ինչը թողնում է իր ազդեցությունը տնտեսության մեջ, ինչին էլ հաջորդում է Ասբորբացիոն էֆեկտը` այն է օտարերկյա քաղաքացիների ներգրավումը տնտեսական գործընթացներում: Անհրաժեշտ է կանխորոշել արժույթով արագ ֆինանսական ներհոսք գումարների խողովակները: Ներհոսքի եւս մեկ միջոց է արտահանումը: Հարկ է նշել, որ ընդունված տեսության համաձայն` Ներդրումների բացակայությունը թուլացնում է համընդհանուր աճի հնարավորությունները:
8. Արտադրողականության բարձրացում՝
Արտադրողականության բարձրացումը թողնում է իր արտապատկերումը նաեւ տնտեսական գործընթացների որակի վրա,՝ սպառման վրա հիմնված տնտեսությունից վերափոխվելով դեպի զարգացող տնտեսական թեւի: Այն հիմնականում բնորոշվում է նոր աշխատանքային նորմերի կանոնակարգերի ներդրմամբ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով, նոր որակի ստանդարտների կազմակերպությունների մուտքով: Արտադրողականության բարձրացման շնորհիվ մեծանում է պետության արդյունքները, ցուցանիշները, ՀՆԱ-ն: Արտադրողականությունը նաեւ տեմպ է հաղորդում արտադրություն, բաշխում, փոխանակում, օգտագործում ցիկլին:
Հարկ է հասկանալ, որ ճգնաժամը փոփոխությունների ժամանակահատված է, եւ այն պարտադիր երեւույթ է եւ նույնիսկ վտանգավոր է, երբ համակարգը երկար ժամանակը ճգնաժամ չի ապրում, դա նախանշում է որ համակարգում քողարկված պրոցեսներ են ընթանում:
Յուրաքանչյուր ճգնաժամ հաղթահարելի է, եւ ազդարարում է փոփոխությունների նոր սկիզբ…
Հոդվածը պատրաստեց բիզնես փորձագետ Արթուր Խաչատրյանը