
ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է
Պետական եկամուտների կոմիտեում ռիսկերի վերլուծության և ստուգումների իրականացման գործընթացներում ընդգրկված 100 աշխատակցի համար անցկացվել է մասնագիտական դասընթաց: Այն ուղղված է կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, որի նպատակն է ապահովել հնարավորինս միատեսակ մոտեցում ռիսկերի հայտնաբերման և ստուգումների իրականացման գործընթացում:
Չորս օրերի ընթացքում ներկայացվել են տարբեր հարկատեսակների գծով ստուգման ընթացակարգերը, առանձնահատկությունները, ինչպես նաև ռիսկերի բացահայտմանը և դրանց նվազեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերը:
Դասընթացը կազմակերպել է Համաշխարհային բանկը Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում: