Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.50-0.50
EUR BUY - 420.00+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 73.63-0.51 WTI - 69.04-1.23
COMEX:  GOLD - 3118.00+1.02 SILVER - 34.82-1.39
COMEX:  PLATINUM - 998.90-0.65
LME:  ALUMINIUM - 2547.50-0.59 COPPER - 9794.50-0.53
LME:  NICKEL - 16380.00+0.82 TIN - 36220.00+2.69
LME:  LEAD - 2025.50-0.76 ZINC - 2857.00-1.47
FOREX:  USD/JPY - 149.81-0.66 EUR/GBP - 1.0827+0.36
FOREX:  EUR/USD - 1.0827+0.36 GBP/USD - 1.2938-0.02
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41583.90-1.69 NASDAQ - 17322.99-2.70
STOCKS US: S&P 500 - 5580.94-1.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 37120.33-1.80 TOPIX - 2757.25-2.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23426.60-0.65 SSEC - 3351.31-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8658.85-0.08 CAC40 - 7916.08-0.93
STOCKS EUR:  DAX - 22461.52-0.96
28/03/2025  CBA:  USD - 391.59-0.22 GBP - 506.56-0.05
28/03/2025  CBA:  EURO - 421.70-0.71
28/03/2025  CBA:  GOLD - 38482.00+524.00 SILVER - 429.44+4.17
Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ Գյումրիում սպասվում է շուրջ 4.3 մլրդ դրամի ներդրում
21/07/2021 17:27
Կիսվել

Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ Գյումրիում սպասվում է շուրջ 4.3 մլրդ դրամի ներդրում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը:

Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։

Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։

Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։

Գյումրիում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները։

28/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.59
-0.22
Եվրո (EUR)
421.70
-0.71
Ռուբլի (RUR)
4.67
-0.02
Լարի (GEL)
141.37
+0.05
38482.00
+524.00
Արծաթ
429.44
+4.17