Սոցիալական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից
30/07/2021 15:31
Կիսվել

Մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ուսանողների առանձին խմբերի ներառել ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացողների շարքում:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 «կողմ» ձայն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրեց. «Օրենքի ընդունմամբ, Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»:

Գործող կարգերով պետության կողմից ուսման վճարի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերի ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները: Փոխնախարարի խոսքով՝ բաց օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով:

«Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակից կամ կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ»,- ասաց Թռչունյանը:

Սահմանվել են նաև տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը՝ ՄՈԳ-երը: «Ներկայումս սահմանել ենք ՄԿՈՒ համակարգում՝ 60 տոկոս ՄՈԳ, բակալավրիատում՝ 70 տոկոս և մագիստրատուրայում՝ 80 տոկոս»,-ասաց նա:

Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է, որ որոշակի առաջադիմության դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի մոտ 4 000 ուսանող՝ բուհական և ՄԿՈՒ համակարգի, 2022 թվականին օգտվողների թիվը կկազմի 6 800, 2023-ին՝ 6 000, 2024-ին՝ 4 600:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85