Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին՝ «Մեկ պատուհան»  համակարգի ներդրմանն ընդառաջ
03/08/2021 11:31
Կիսվել

ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին՝ «Մեկ պատուհան»  համակարգի ներդրմանն ընդառաջ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համագործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։ Այս գործընթացով հնարավորին նվազագույնի են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով: Զգալի կրճատվելու է ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման ժամանակը։ Համակարգի ներդրումից կարճ ժամանակ անց փաստաթղթերի թղթային տարբերակի ներկայացումն արգելվելու է և ընդունվելու են միայն էլեկտրոնային փաստաթղթեր։

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 2-ից նախաձեռնել է ուսուցողական դասընթացներ մաքսային ձևակերպումներ իրականացնող մասնագետների, ինքնահայտարարագրող կազմակերպությունների մաքսային գործակալների, ինչպես նաև շահագրգիռ ցանկացած այլ անձանց համար։ ՊԵԿ պաշտոնական կայքով հայտարարություն է հրապարակվել, ինչպես նաև կոմիտեին հասանելի էլեկտրոնային հասցեներով անհատական իրազեկում է ուղարկվել նշված մասնագետներին՝ դասընթացների մասնակցության անհրաժեշտության մասին։ Առաջին դասընթացին մի քանի հարյուր հոգու հասնող թիրախային խմբից ընդամենը 18 մասնագետ է հայտ ներկայացրել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին կկազմակերպվի դասընթացի ևս մեկ փուլ: Արդյունքում կհրապարակվեն մասնակից այն մասնագետների տվյալները, որոնք ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և կկարողանան «Մեկ պատուհան»  սկզբունքով ապահովել մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի ստացման պարզեցված գործընթացը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այժմ վերանայվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման ամբողջ գործընթացը, և, եթե այս պահին դասընթացների մասնակցությունը կրում է կամավոր բնույթ, ապա հետագայում էլեկտրոնային հարթակից օգտվելու հմտությունը համապատասխան որակավորում ստանալու պարտադիր նախապայմաններից և պահանջներից է լինելու։

Այսպիսով, «Մեկ պատուհան»  էլեկտրոնային հարթակից օգտվելու համապատասխան գիտելիք և հմտություն չունեցող անձինք հնարավորություն չեն ունենալու մատուցել պարզեցված և բարձրորակ ծառայություններ, իսկ մոտ ապագայում, նախատեսվող իրավակարգավորումներից հետո, չեն ստանա նաև մաքսային ձևակերպումների մասնագետի համապատասխան որակավորում։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41