Այլ Լուրեր

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը
06/08/2021 17:03
Կիսվել

Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը

Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։

Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ Մետաղը դանդաղ տաթացրել է մինչև 475 աստիճան, պահպանել այդ ջերմաստիճանը 150 ժամվա ընթացքում և նույնքան դանդաղ հովացրել։

Ռեակտորի իրանը՝ միջուկային կայանի հիմնական չփոխարինվող մաս է։ Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղական ծածկույթի տեխնիկական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին։

«Հայկական ԱԷԿ-ը՝ մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման գրավականն է։ Ռեակտորի իրանի հուսալիությունն ու աշխատունակությունը մեծամասամբ պայմանավորում է ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը։ Ռուսաստանցի մասնագետների փորձի և բարձր որակավորման շնորհիվ կայանի երկարաձգման նախագծի առանցքային աշխատանքներն անցել են գերազանց», – նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Թրծաթողման աշխատանքներն անցկացրել են հայ մասնագետներ՝ ռուսաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ համատեղ, որոնց թվում են АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей»։ Արդիականացման պայմանագրի շրջանակում իրականացվող աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, որն ընդգրկված է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման կազմում։

«Այս փուլում մենք ավարտել ենք կայանի արդիականացման շատ կարևոր գործընթաց։ Դա հնարավոր է դարձել հայաստանցի և ռուսաստանցի ատոմագործների համախմբված աշխատանքի շնորհիվ։ Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքը թույլ կտա էլ ավելի բարձրացնել ԱԷԿ-ի անվտանգությունը և երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչև 2026թ, իսկ հետագայում՝ ևս 10 տարով», – նշեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան մշակել են «ՄՏԿԳՀԻ» ԳԱՄ» ԲԸ մասնագետները։ Ամբողջ աշխարհում թրծաթողումն ընդունվում է որպես ռեակտորային կայանների անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովման արդյունավետ եղանակ։ Առաջին անգամ այդ մեթոդը կիրառվել է 1987 թվականին՝  Նովովորոնեժյան ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում։ ВВЭР-440 տեսակակի ռեակտորների վերականգնողական թրծաթողման աշխատանքներն արդեն իրականացվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի մի շարք ատոմակայաններում։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34