Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԷՄԳ-ն վատթարացրել է 2021 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը
13/08/2021 17:48
Կիսվել

ԷՄԳ-ն վատթարացրել է 2021 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը

2021 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 5,3 միլիոն բարելով, հետեւում է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) օգոստոսյան հաշվետվությունից, որն ստացվել է ՏԱՍՍ-ում: Ըստ որում հուլիսին գործակալությունը պոտենցիալ պահանջարկը գնահատել Էր օրական 5,4 միլիոն բարել:

Այսպիսով, 2021 թվականին աշխարհում նավթի սպառումը կարող է աճել մինչեւ օրական 96,2 միլիոն բարել: 2022 թվականի համար պահանջարկի աճի կանխատեսումը ԷՄԳ-ն առայժմ պահպանում է օրական 3,2 միլիոն բարելի մակարդակում:

Պահանջարկի վերականգնման գնահատման նվազեցումը կապված է առաջին հերթին այն բանի հետ, որ վերջին ժամանակներս միանգամից մի քանի ասիական երկրներ՝ նավթի հանգուցային ներմուծողներ, սահմանել են նոր սահմանափակումներ COVID-19-ի նոր շտամի տարածման պատճառով, ինչը կարող է պոտենցիալ կերպով սահմանափակել շարժունակությունն այդ տարածաշրջաններում:

ԷՄԳ-ում նշել են, որ պահանջակի աճի գնահատումն ամենից ավելի նշանակալից նվազել է հենց 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Ու թեեւ հուլիսին համաշխարհային պահանջարկն օրական 3,8 միլիոն բարելով աճել է Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում աճած ակտիվության հաշվին, «իր ուղեգիծն այն արդեն փոխել Է»,- գրում են փորձագետներն ԷՄԳ-ի հաշվետվությունում:

Միեւնույն ժամանակ նավթի շուկան պայքարում է ոչ այնքան պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռության համար, կարծում են ԷՄԳ-ում, որքան փորձում է գոյատեւել նոր բիզնես-մոդելի որոնումներում գլոբալ էներգետիկական անցման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58