Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Աննա Զալինյան. Չինաստանի և Հայաստանի օ­րե­նս­դիր մար­մին­նե­րի կա­ռուց­վա­ծք­նե­րը
16/08/2021 19:13
Կիսվել

Աննա Զալինյան. Չինաստանի և Հայաստանի օ­րե­նս­դիր մար­մին­նե­րի կա­ռուց­վա­ծք­նե­րը

Չի­նաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան դո­կտ­րի­նում բա­ցա­կայում է իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժան­ման հայե­ցա­կար­գը:

­Սահմանադրության համաձայն՝ Չի­նաս­տա­նում տար­բե­րում են պե­տա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­ներ («­բա­րձ­րա­գույն» և «­տե­ղա­կան»), պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին­ներ («ը­նդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան բա­րձ­րա­գույն մար­մի­ն՝ կա­ռա­վա­րու­թյուն», «­տե­ղա­կա­ն՝ ժո­ղո­վր­դա­կան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի ժո­ղով­նե­րի գոր­ծա­դիր կո­մի­տե­ներ»), դա­տա­կան և դա­տա­խա­զա­կան մար­մին­ներ:

ՉԺՀ-ում ամ­բո­ղջ իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նում է ժո­ղո­վր­դին, որն էլ պե­տա­կան իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ժո­ղո­վր­դա­կան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի հա­մա­չի­նա­կան ժո­ղո­վի (ԺՆՀԺ) և տար­բեր աս­տի­ճա­նի ընտ­րո­վի պե­տա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի՝ ժո­ղո­վր­դա­կան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի տե­ղա­կան ժո­ղով­նե­րի մի­ջո­ցո­վ (ՉԺՀ Սահմանադրություն, հ. 2, 3):

Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշեմ­, որ ՀՀ պե­տա­կան իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է օ­րե­նս­դիր, գոր­ծա­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժան­ման ու հա­վա­սա­րա­կշռ­ման հի­ման վրա (ՀՀ Սահ­մա­նդ­րու­թյուն, հ.4): Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նում է ժո­ղո­վր­դին, որն էլ իր իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Սահ­մա­նադ­րու­թյա­մբ նա­խա­տես­ված պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ու պաշ­տո­նա­տար ան­ձա­նց մի­ջո­ցով ՀՀ Սահմանդրություն, հ. 2:

ՉԺՀ պե­տա­կան իշ­խա­նու­թյան բա­րձ­րա­գույն մար­մի­նը Ժո­ղովրդա­կան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի հա­մա­չի­նա­կան ժո­ղո­վն է: ԺՆՀԺ-ն և նրա Մշ­տա­կան կո­մի­տեն ի­րա­կա­նաց­նում են օ­րենս­դիր իշ­խա­նու­թյու­նը երկ­րում: ՉԺՀ-ի կա­ռա­վար­ման ա­ռա­նձ­նա­հատ­կու­թյու­նը եր­կու օ­րե­նս­դիր մար­մին­նե­րի՝ ԺՆԺՀ և նրա Մշ­տա­կան կո­մի­տե­ի գոյու­թյունն է: Փաս­տո­րեն, Չի­նաս­տա­նում առ­կա է 2 օ­րե­նս­դիր մար­մին, ին­չի փոր­ձը չկա աշ­խար­հի որ­ևէ պե­տու­թյու­նում (ՉԺՀ Սահմանադրություն, հ. 57)։

Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշե­մ, որ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում Ազ­գային ժո­ղո­վը ներ­կայա­ցուց­չա­կան մար­մին է, որն էլ ի­րա­կա­նաց­նում է օ­րե­նս­դիր իշ­խա­նու­թյու­նը և մի­այն ի­րեն է վե­րա­պահ­ված այդ գոր­ծա­ռույ­թը (ՀՀ Սահմանդրություն, հ. 88):

Ժո­ղո­վր­դա­կան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի հա­մա­չի­նա­կան ժո­ղո­վը՝ հան­դի­սա­նա­լով Չի­նաս­տա­նի պե­տա­կան իշ­խա­նու­թյան բա­րձ­րա­գույն մար­մի­նը, ու­նի կազ­մա­կեր­պա­կան, կա­ռուց­ված­քային և գոր­ծա­ռու­թային իր ա­ռա­նձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: ԺՆՀԺ պատ­գա­մա­վոր­նե­րը պրո­ֆե­սի­ո­նալ պառ­լա­մեն­տա­կան­ներ չեն, այլ հա­մա­տե­ղում են պատ­գա­մա­վո­րա­կան աշ­խա­­տանքն ար­տադ­րու­թյու­նում, տար­բեր հիմ­նա­րկ­նե­րում կամ այլ մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի հե­տ: Հա­մար­վում է, որ նման կար­գա­վի­ճա­կը թույլ է տա­լիս նրա­նց «­լի­նել սե­րտ կա­պի մեջ հա­սա­րա­կու­թյան զա­նգ­ված­նե­րի հետ, աշ­խա­տել նրա­նց հետ, տե­ղե­կաց­ված լի­նել նրա­նց տրա­մադ­րու­թյուն­նե­րին և կա­րիք­նե­րին» (ՉԺՀ Սահ­մա­նադ­րու­թյուն, հ.57-78):

Ի տար­բե­րու­թյուն վե­րը շա­րա­դր­վա­ծի՝ ՀՀ Ազ­գային ժո­ղո­վի պատ­գա­մա­վո­րը չի կա­րող զբա­ղեց­նել իր կար­գա­վի­ճա­կով չպայ­մա­նա­վոր­ված պաշ­տոն պե­տա­կան կամ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման այլ մար­մին­նե­րում, որ­ևէ պաշ­տոն` առևտ­րային կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, զբաղ­վել ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նե­ու­թյա­մբ, կա­տա­րել վճա­րո­վի այլ աշ­խա­տա­նք՝ բա­ցի գի­տա­կան, կր­թա­կան և ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի­ց (ՀՀ Սահմանադրություն, հ. 95):

Չինագետ, տ.գ. թ. Աննա Զալինյան

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11