Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
Չինաստանում թերթաքարային նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել
25/08/2021 12:51
Կիսվել

Չինաստանում թերթաքարային նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել

Չինական PetroChina էներգետիկական ընկերությունը (Չինական ազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկություն) թերթաքարային նավթի զգալի պաշարներ է հայտնաբերել Դացինի նավթի խոշորագույն հանքավայրում, որը գտնվում է ՉԺՀ-ի Հույլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Թերթաքարային նավթի կանխատեսվող երկրաբանական պաշարները Դացին-Գուլունի հանքավայրում գերազանցում են 1,268 միլիարդ տոննան»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը զետեղված է Weibo սոցցանցի պաշտոնական օգտահաշվում:

Հաղորդվում է, որ հանքավայրում պարզված հետախուզական հորատանցքերը ցույց են տվել կայուն փորձնական արդյունահանում օրական 30 խորանարդ մետր նավթի մակարդակով, այդ թվում՝ Guye հորատանցքում նավթի արդյունահանումն իրականացվել է ավելի քան 500 օր, իսկ նավթահումքի արդյունահանման միագումար ծավալը կազմել է ավելի քան 6 հազար տոննա:

«Հաջողվել է «մայրցամաքային» թերթաքարային նավթի արդյունահանման գործում կարեւոր ռազմավարական բեկման հասնել Սունլյաո ավազանում»,-նշել են ընկերությունում: Դացինի նավթագազային հանքավայրը բացվել է 1959 թվականին. այսօրվա դրությամբ այն Չինաստանում խոշորագույն հանքավայրն է ավելի քան 5,7 միլիարդ տոննա նավթի եւ 1 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի երկրաբանական պաշարներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11