Տնտեսական

USD BUY - 385.50+0.50 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 75.22+1.12 WTI - 71.60+1.09
COMEX:  GOLD - 2744.20-0.12 SILVER - 32.61-0.97
COMEX:  PLATINUM - 992.10-1.56
LME:  ALUMINIUM - 2620.00+0.77 COPPER - 9696.50+1.32
LME:  NICKEL - 16007.00+0.40 TIN - 32150.00+1.34
LME:  LEAD - 2033.00-1.00 ZINC - 3035.50-1.11
FOREX:  USD/JPY - 152.42+0.16 EUR/GBP - 1.0877-0.12
FOREX:  EUR/USD - 1.0877-0.12 GBP/USD - 1.2953-0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41794.60-0.61 NASDAQ - 18179.98-0.33
STOCKS US: S&P 500 - 5712.69-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 38474.90+1.11 TOPIX - 2664.26+0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 21006.97+2.14 SSEC - 3386.99+2.32
STOCKS EUR:  FTSE100 - 8184.24+0.09 CAC40 - 7371.71-0.50
STOCKS EUR:  DAX - 19147.85-0.56
05/11/2024  CBA:  USD - 387.24+0.15 GBP - 502.68+1.05
05/11/2024  CBA:  EURO - 421.90-0.07
05/11/2024  CBA:  GOLD - 34145.52-7.93 SILVER - 408.86+0.66
Թաթուլ Մանասերյան. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 3,3 տոկոսով ՀՆԱ-ի անկում է տեղի ունեցել
30/08/2021 16:44
Կիսվել

Թաթուլ Մանասերյան. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 3,3 տոկոսով ՀՆԱ-ի անկում է տեղի ունեցել

Հայաստանում, ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի՝ թվով 7-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության, 2021 թվականի առաջին եռամսյակում 3,3 տոկոսով ՀՆԱ-ի անկում է տեղի ունեցել, սակայն առաջին կիսամյակի ընթացքում նկատվել է տնտեսական ցուցանիշի որոշակի բարելավում։

«Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով ասուլիսին, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ասաց, որ 2021 թվականին ներքաղաքական զարգացումներն ու արտահերթ ընտրություններն իրենց ազդեցությունն են ունեցել ՀՀ տնտեսության վրա։

«2020 թվականը մեզ համար անկումային տարի եղավ (կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով – հեղ)։ 2021 թվականին էլ ներքաղաքական զարգացումները, արտահերթ ընտրությունները ևս թողել են իրենց ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Մենք ակնկալում ենք, որ ՀՀ տնտեսությունն առաջիկա տարիներին ավելի լուրջ ուշադրություն կդարձնի գիտության ֆինանսավորմանը։ Կարևոր են նաև ենթակառուցվածքներում ներդրումները։ Ակնկալում ենք, որ փորձագիտական հանրության և տնտեսագետների վերլուծությունները պահանջված կլինեն, ինչը կօգնի որոշում կայացնողներին գիտականորեն հիմնավոր քայլեր կատարել»,- նշեց Մանասերյանը։

Ներկայացնելով 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ տնտեսագետը շեշտեց, որ այդ ընթացքում նկատվել է տնտեսական ցուցանիշի որոշակի բարելավում։

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 3,3 տոկոսով ՀՆԱ-ի անկում է տեղի ունեցել։ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն կրճատվել է 34․8 տոկոսով, ինչը բավականին անհանգստացնող ցուցանիշ է։ Մյուս ոլորտներում նկատվում են դրական միտումներ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված է բնակլիմայական ավելի բարենպաստ վիճակով։ Այս ամենն էլ իրենց հերթին թույլ են տվել ավելացնել արտահանման տեմպերը»,- ասաց Մանասերյանը և հավելեց, որ Հայաստանի տնտեսությունն այս պահին ապաքինման փուլում է ու հույս հայտնեց, որ այդ ամենն ուղղորդված բնույթ ունենա։

Տնտեսագետը կարևորեց արեգակնային էներգիային և առհասարակ այլընտրանքային էներգիային լուրջ ուշադրություն դարձնելու հարցը։ Նրա խոսքով՝ այդ ոլորտը Հայաստանի և, հատկապես, Արցախի ապագան է, քանի որ թշնամու թիրախի տակ էներգետիկ ենթակառուցվածքներն են։

Խոսելով ակնկալիքների մասին՝ Մանասերյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները դրական են։

«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք հենց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում, ապա կանխատեսվում է ՀՆԱ-ի 3,8 տոկոս աճ բոլոր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ղազախստանում։ 2020 թվականին ՀՆԱ-ն 2․9 տոկոսով  ակնում էր ապրել։ Բելառուսի տնտեսությունը, որն իր յուրահատկություններն ունի, ակնկալվում է, որ կզարգանա 3․3 տոկոսով, Հայաստանի համար կանխատեսում ենք 6,5-7 տոկոս աճ, ինչը չի կոմպենսացնի 8-տոկոսանոց անկումը, որը գրանցվել է անցյալ տարի։ Չենք բացառում, որ կարող է լինել նաև ավելի դրական միտում»,- ասաց Մանասերյանը։

Անդրադառնալով գնաճին՝ մասնագետը շեշտեց, որ այդտեղ անհրաժեշտ են համադրված գործողություններ։

«Մեր ինտելեկտուալ ներուժն ամեն կերպ պետք է ուղղենք դեպի ՀՆԱ-ի աճ։ Դրան զսպող գործոններ կան, օրինակ՝ գնաճը։  Այդ երևույթը զսպելու համար անհրաժեշտ են համակարգված գործողություններ, որոնք կիրականացվեն Էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի կողմից։ Վերահսկիչ գործառույթը թույլ կտա, որպեսզի որոշակի տրամաբանությամբ տեղի ունենա գնագոյացումը, իսկ գերշահույթներն էլ պետք է հարկվեն, և չպետք է թույլ տրվի, որպեսզի որոշ տնտեսավարողներ դիմեն չարաշահումների»,- ասաց Մանասերյանը։

Նա նաև նշեց, որ միջազգային կառույցները Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ դրական կանխատեսումներ են արել։

05/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.24
+0.15
Եվրո (EUR)
421.90
-0.07
Ռուբլի (RUR)
3.97
+0.06
Լարի (GEL)
141.99
+0.25
34145.52
-7.93
Արծաթ
408.86
+0.66