Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայաստանի ֆոնդային բորսա. ԵԱԶԲ -ի ֆինանսավորմամբ բորսայական տեխնոլոգիաներն արդիականանում են
06/09/2021 13:59
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսա. ԵԱԶԲ -ի ֆինանսավորմամբ բորսայական տեխնոլոգիաներն արդիականանում են

Այսօր AMX-Հայաստանի ֆոնդային բորսան հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին, նախագահի տեղակալներին և ղեկավարության այլ անդամներին։ Այցի ընթացքում ներկայացվել է ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցման հիմնադրամի շնորհիվ արդիականացված առևտրային արդեն իսկ գործող պետական պարտատոմսերի աճուրդների համակարգը, ինչպես նաև թեստավորման և ներդրման վերջին փուլում գտնվող երկրորդային շուկայի առևտրային համակարգը։ Նախորդ տարեվերջին կնքված պայմանագրի հիման վրա ԵԱԶԲ-ը դարամաշնորհ էր հատկացրել AMX-ին՝ առևտրային նոր համակարգի և տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը ֆինանսավորելու նպատակով։

Առևտրային համակարգը բացի երկրորդային շուկայի առևտրի ապահովումից ներդրողներին հնարավորություն կտա նաև բորսայի անդամ բրոքերների միջոցով ուղիղ հասանելիություն ստանալ բորսայի առևտրային հարթակներին և իրականացնել առևտուր առցանց իրական ռեժիմում վեբ և մոբայլ հավելվածների միջոցով։

«Ըստ նախնական պլանի համակարգը պետք է գործարկվի այս տարեվերջին, ինչը կհամարվի աննախադեպ լավ արդյունք՝ հաշվի առնելով առևտրային համակարգի ներդրման արագությունն ու որակը։ Շնորհիվ մեր գործընկեր Եվրասիական զարգացման բանկի՝ մենք առևտրային համակարգը հասանելի ենք դարձնում վերջնական ներդրողներին, դյուրացնում ենք բորսայական առևտրին մասնակցությունը և փորձում ենք ներազդել կապիտալի շուկայի զարգացման վրա՝ հնարավորություն ստեղծելով ավելացնել շուկայում ուղղակի մասնակիցների թվաքանակը։ Սրա վառ ապացույցն է այն, որ երկու տարի անընդմեջ մենք ստանում ենք «Հարավային Կովկասի լավագույն բորսա» մրցանակը Global Banking & Finance Review-ի կողմից։ Համոզված եմ, որ ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցման քաղաքականությունը կշարունակի նպաստել Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացմանը և հուսով եմ, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվի միայն այս ծրագրով, և մոտ ապագայում ԵԱԶԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նաև այլ՝ զարգացմանն ուղղված ծրագրեր»,- նշեց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

AMX-ի գրասենյակ այցի ընթացքում ԵԱԶԲ-ի պատվիրակությանը ներկայացվեց 8 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքը, նոր համակարգը  և վերջինիս առավելությունները նախորդ համակարգերի նկատմամբ։

«Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնոլոգիական արդիականացումը թույլ կտա հաջողությամբ ինտեգրել վերջինիս ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկաներին ՝ նպաստելով առևտրային ծավալների և կապիտալի շուկայում ներդրումների աճին»,-նշել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը։

ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցության հիմնադրամը ստեղծվել է Բանկի գլխավոր առաքելության իրականացմանը արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամի միջոցները ձևավորվում են ԵԱԶԲ-ի օրացուցային տարվա զուտ շահույթից և դոնորների միջոցներից:

Հիշեցնենք, որ պետական պարտատոմսերի առաջնային շուկայի առևտրային համակարգն արդեն իսկ հաջողությամբ գործարկվել է և շուկայի մասնակիցների ու թողարկողի կողմից արժանացել բարձր գնահատականի՝ շնորհիվ տարաբնույթ նորարարական լուծումների և հնարավորությունների, որոնք բացակայում էին նախորդ առևտրային համակարգում։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75