Սոցիալական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 420.00-2.00
OIL:  BRENT - 75.57+1.11 WTI - 72.23+1.29
COMEX:  GOLD - 2666.10-2.80 SILVER - 31.18-3.20
COMEX:  PLATINUM - 993.20+0.09
LME:  ALUMINIUM - 2615.50-1.67 COPPER - 9343.00-4.06
LME:  NICKEL - 16127.00+0.02 TIN - 31347.00-3.10
LME:  LEAD - 2048.00+0.99 ZINC - 2973.00-4.20
FOREX:  USD/JPY - 154.3+0.33 EUR/GBP - 1.0738-0.20
FOREX:  EUR/USD - 1.0738-0.20 GBP/USD - 1.2916+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.93+3.57 NASDAQ - 18983.47+2.95
STOCKS US: S&P 500 - 5929.04+2.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 39381.41-0.25 TOPIX - 2743.08+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20953.34+2.02 SSEC - 3470.66+2.57
STOCKS EUR:  FTSE100 - 8166.68-0.07 CAC40 - 7369.61-0.51
STOCKS EUR:  DAX - 19039.31-1.13
07/11/2024  CBA:  USD - 387.23-0.13 GBP - 499.68+0.53
07/11/2024  CBA:  EURO - 416.43+0.33
07/11/2024  CBA:  GOLD - 33118.78-1,036.70 SILVER - 395.90-10.72
Մի դրամի ուժը՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը
08/09/2021 13:36
Կիսվել

Մի դրամի ուժը՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը

IDBank-ի և Իդրամի՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը․ օգտատերերի վճարումներից օգոստոս ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.701.910 ՀՀ դրամ, փոխանցվեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին։

Հիմնադրամը ստեղծվել է Վահեի եղբոր կողմից՝ շարունակելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահեի գործը։ Վահեն մինչև վերջին պահը կատարել է իր բժշկական առաքելությունը և զոհվել վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Մասնագիտությամբ լինելով կլինիկական դեղագետ՝ նա հնարավոր ամեն բան անում էր իր մասնագիտությունը էլ ավելի մասսայականացնելու համար։

«Օգոստոս ամիսը բավականին ակտիվ էր Idram&IDBank հավելվածով վճարումների առումով, և դա մեզ միայն ուրախացնում է, քանի որ մեր օգտատերերի վճարումների ու բարի կամքի շնորհիվ կարողացանք մոտ 3,7 մլն ՀՀ դրամ տրամադրել նորաստեղծ, բայց խոստումնալից այս հիմնադրամին, որը ինչպես կրթական, այնպես էլ զուտ բարեգործական ծրագրեր ունի ներկա պահին։ Լիահույս ենք, որ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ, Վահեի երազանքների և հիմնադրամի նպատակների մի մասն իրականություն կդառնա», – ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։ Արդեն տասը տարուց ավելի, հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։

IDBankի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սեպտեմբերյան եռուզեռի մեջ հատկապես կարևոր էր անդրադառնալ այն երեխաներին, որոնք զրկված են ուսումնական տարվա սկիզբն ու իրենց ընկերներին, հարազատներին վայելելու հնարավորությունից և կյանքի ու մահվան պայքարի մեջ են։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում Ձեր վճարումները կատարելիս լավ կլինի հենց այս միտքն ունենալ գլխում, սրտում, վճարումները կատարել Idram&IDBank-ով և նպաստել ավելի մեծ գումար հավաքելուն», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հիմնադրամն օգնում է քաղցկեղ ունեցող այն երեխաներին, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, և այն պետք է կազմակերպել աշխարհի առաջատար կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող այլ երեխաներին, որոնց բուժումը հնարավոր է կազմակերպել արտասահմանյան ու հայաստանյան բուժհաստատություններում։ «Կարևոր է նվիրաբերված ամեն մի դրամը, և մենք շատ ուրախ ենք, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը հենց մեր հիմնադրամին է ուղղված լինելու։ Հենց այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ է, որ մեր հասարակությունն իրեն զգում է բարեգործության մի մասնիկ, իսկ մեր հիմնադրամի շահառու երեխաները հնարավորություն են ստանում իրենց այդքան անհրաժեշտ բուժումը ստանալ արտերկրում»,- ասել է հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Շարունակե՛ք վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ «Մի դրամի ուժն» արդեն 37 մլն դրամից ավել գումար է տրամադրել կրթության, առողջապահության, սոցիալական պատասխանատվության ոլորտներում գործող հիմնադրամների.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

07/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.23
-0.13
Եվրո (EUR)
416.43
+0.33
Ռուբլի (RUR)
3.95
+0.01
Լարի (GEL)
141.84
-0.40
33118.78
-1,036.70
Արծաթ
395.90
-10.72