Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Երևանում ացկացվեց Look around գիտության փառատոնը՝ տարվա խոշորագույն կրթական միջոցառումը
02/10/2021 18:58
Կիսվել

Երևանում ացկացվեց Look around գիտության փառատոնը՝ տարվա խոշորագույն կրթական միջոցառումը

Հոկտեմբերի 2-ին Երևանում կայացել է այս տարվա խոշորագույն միջոցառումը։ Look around գիտության փառատոնը հավաքել է ավելի քան 4000 մասնակից՝ Երևանի և հարակից մարզերի դպրոցականներ և նրանց ծնողներ, ուսանողներ, երիտասարդներ, ուսուցիչներ, Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաներ։ Փառատոնի մասնակիցները ծանոթացել են գիտության ու տեխնոլոգիաների աշխարհին, համատեղել են ճանաչողական միջոցառումը մաքուր օդում ընտանեկան զբոսանքի հետ: Միջոցառումն անցկացրել է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: «Մենք վաղուց շատ սերտորեն փոխգործակցում ենք «Ռոսատոմի» հետ։ Վերջին տարիներին Հայաստանում անցկացվում են կրթական միջոցառումներ, որոնք ուղղված են երկրում ատոմային տեխնոլոգիաների և տեխնիկական մասնագիտությունների հանրայնացմանը։ Արդեն ավանդական են դարձել Ատոմային տեխնոլոգիաների օրերը, որոնք անցկացվում են հենց մեր բուհում, և այս փառատոնը մեր բարեկամության ևս մեկ ապացույց է»,- ասաց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանց։

«Ռոսատոմը նման ձևաչափի միջոցառումներ է անցկացնում շատ երկրներում։ Նման միջոցառումներն ավելի մոտիկից են ծանոթացնում գիտությանը, և նույնիսկ սովորական երևույթները կարելի է տեսնել նորովի», – նշեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։ – Կրթական վառ միջոցառումները խթանում են մտածել ժամանակակից կրթություն ստանալու մասին, ինչը թույլ կտա դառնալ պահանջված մասնագետ։ Պոլիտեխնիկական համալսարանը ուրախությամբ է հարթակ տրամադրել այսպիսի միջոցառման համար, և, կարելի է ասել, որ սա կարևոր իրադարձություն է ամբողջ քաղաքի համար։ Այսպիսի կրթական ինտերակտիվ միջոցառումների ընթացքում են ի հայտ գալիս ապագա հանճարները՝ ֆիզիկոսներ ու մաթեմատիկոսներ, քիմիկոսներ ու կենսաբաններ, ծրագրավորողներ ․․․»։

Փառատոնը նվիրված էր Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին։ Համալսարանի այգին մեկ օրով վերածվել էր ապագայի քաղաքի՝ Atom City-ի։ Հետաքրքրաշարժ ձևով, օգտագործելով վառ ու տեսարժան գործիքներ, մասնակիցներին ներկայացվել են գիտության հնարավորությունները։ Atom City-ի թեմատիկ հարթակներում այցելուները մասնակցել են ինտելեկտուալ վիկտորինաների և վարպետության դասերի, բոլորն ունեցել են սեփական գիտական հայտնագործությունն անելու հնարավորություն։

2021 թվականը հոբելյանական է հայկական ատոմային ոլորտի համար։ 55 տարի առաջ կայացվել է Հայկական ԱԷԿ-ի կառուցման որոշումը, իսկ 45 տարի առաջ շահագործման է հանձնվել առաջին էներգաբլոկը։ Խորհրդանշական է, որ այս տարի ավարտվում է ԱԷԿ-ի արդիականացումը, որը թույլ կտա բարձրացնել կայանի անվտանգությունն ու երկարաձգել դրա աշխատանքը մինչև 2026 թվականը։ Հայկական ԱԷԿ-ն օգնել է կուտակել ոլորտային փորձ, որն այսօր ակտիվորեն օգտագործում է մեր երկիրը` զարգացնելով միջուկային բժշկությունը, գիտությունը, հետազոտական գործունեությունը։ Եվ յուրաքանչյուր տարի կընդլայնվեն ինչպես միջուկային տեխնոլոգիաների, այնպես էլ նորարարական այլ ուղղությունների ոլորտները, և կրթության բարձր մակարդակը կդառնա կյանքում հաջողության գրավականը։

Փառատոնը հարթակում համախմբել է Հայաստանի առաջատար կրթական կազմակերպություններին՝ «Այբ» կրթական հիմնադրամին, “Mind Center” զարգացման կենտրոնին, Yerevan Young Minds-ին: Գործընկերներին հատկացված գոտիներում մասնակիցներն ինքնուրույն անցկացրեցին քիմիական ու կենսաբանական փորձեր և նույնիսկ նախագծեցին իրենց առաջին ռոբոտը։ Հյուրերը ինքնուրույն փորձարկումներ են անցկացրել էլեկտրականության հետ ու զուգահեռ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության սկզբունքներին, խաղացել են ատոմային սպրինտ ու «օղակի մոլեկուլային նետում» սպորտային-ինտելեկտուալ խաղը, ինչպես նաև դիտել են գիտական շոու:

«Այսօր ես նորովի եմ նայել ինձ համար սովորական իրերին՝ գիտական տեսանկյունից, և դա շատ հետաքրքիր է եղել, շատ բան ինձ ավելի մոտ ու հասկանալի է դարձել։ Ուրախ եմ, որ իմ երեխաների համար ևս հետաքրքիր է։ Ավագ դուստրս շուտով հաճախելու է 8-րդ դասարան, և, կարծում եմ, որ փառատոնի բազմակողմանի ուղղվածությունը կօգնի նրան հասկանալ, թե ինչն է իրեն ավելի շատ դուր գալիս և ինչ ուղղությամբ շարժվել հետագայում: Բայց նույնիսկ ամենափոքրերին հաջողվեց մերձեցնել գիտությանը։ Փոքր երեխաները եղան հեքիաթում՝ հրաշքների քաղաքում։ Ես կարծում եմ, որ այս փառատոնը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկացած տարիքում պատրաստ են իրենց համար բացահայտել նորն ու օգտակարը»,-մեկնաբանել է Look around-2021 Գիտության փառատոնի հյուր, երեք երեխաների մայր Աննա Մարկոսյանը։

Ռոսատոմը` գլոբալ տեխնոլոգիական առաջատար է, աշխարհում ատոմային էներգիայի թիվ մեկ ընկերությունը, որը գործում է ավելի քան հիսուն երկրներում: Որպես միջուկային արդյունաբերության պիոներներից մեկը՝ «Ռոսատոմը» ավանդաբար գտնվել է միջազգային միջուկային շուկայի առաջատար դիրքում՝ ներառյալ ատոմակայանների կառուցում, հանքարդյունաբերություն և ուրանի հարստացում, միջուկային վառելիքի պատրաստում ու մատակարարում: Այսօր, 75 տարվա ընթացքում կուտակված եզակի իրավասությունների շնորհիվ, ընկերությունը նվաճում է նոր հեռանկարային նորարարական արտադրանքների շուկաները: Ջրածնի էներգիան, էներգիայի պահուստը, միջուկային բժշկությունը, քամու էներգիան, կոմպոզիտային նյութերը, նյութատեխնիկական բիզնեսը, բնապահպանական լուծումները. ավելի քան հարյուր նոր բիզնես ոլորտներ ընդհանուր առմամբ որոշում են Ռոսատոմի ներկա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում: 

«Ռոսատոմ» պետկորպորացիան իր գործունեության մեջ կողմնորոշվում է կայունզարգացման միջազգային օրակարգով: Ռոսատոմը ծանրակշիռ ներդրում ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, որպես ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի արտադրող ընկերություն, որը զարգացնում է միջուկային, ջրածնի և քամու էներգիան: Ռուսաստանի նախագծած ատոմակայանները տարեկան խնայում են ավելի քան 210 միլիոն տոննա ջերմոցային գազեր ՝ կլիմայի փոփոխության հիմնական պատճառը: 2021 թ-ին ընկերությունը թողարկեց կանաչ պարտատոմսերի առաջին խմբաքանակը: 2020 թվականից «Ռոսատոմ» պետկորպորացիան հանդիսանում է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի ցանցի անդամ:

2021 թվականին Հայաստանում նշում են ատոմային ոլորտի 55 ամյակը։ 1966թ. սեպտեմբերի 17-ին դարձավ երկրի ատոմային ոլորտի պատմության մեկնակետը․ Հայկական ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում կայացվեց Հայաստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման մասին: Ամբողջ նորմատիվ բազան ստեղծվել է զրոյից. Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագետների եզակի տեխնոլոգիական լուծումն էր։ Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմակայնությամբ շրջանների համար։ Ամբողջ աշխարհի սեյսմավտանգ շրջաններում կայաններն այսօր կառուցվում են դրա օրինակով։ Հայկական ԱԷԿ-ի №1 էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ № 2-5 էներգաբլոկը ՝ 1980 թվականի հունվարի 5-ին: Այսօր ՀԱԷԿ-ը արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը՝ ապահովելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և անկախությունը:

Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների շնորհիվ․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն:

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել տեխնոլոգիաներ կիրառել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, տիեզերքը, գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվորեն զարգանում է միջուկային բժշկությունը. վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում սկսվել է իզոտոպների մշակում, առաջին անգամ անցկացվել է առաջին պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում ազգային գիտական լաբորատորիան, Ա.Ալիխանյանի (ԵրՖԻ) ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Վ. Ա. Ֆանարջյանի ռադիոակտիվ իզոտոպների Կենտրոնը, Երեւանի միջուկային բժշկության կենտրոնը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93