Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՁԻՀ. Գիտական ինկուբացիոն ծրագիր 2021. շտապեք դիմել
26/10/2021 18:53
Կիսվել

ՁԻՀ. Գիտական ինկուբացիոն ծրագիր 2021. շտապեք դիմել

Ուրախությամբ հայտարարում ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի /ՁԻՀ/ կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու և բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար: Ավելին՝ ծրագիրը նպատակ ունի հետամուտ լինել նորարարական ուղիներին, որոնք խոստումնալից են և միտված են  մարդկության ընդհանուր բարեկեցության ապահովմանը:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Ոչ-էլեկտրոնային էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորիալ փորձառություն, տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն
  • Վերլուծական քիմիա:

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով։

1-ին փուլի ընթացքում հայտատուները կներկայացնեն և “կպաշտպանեն” իրենց գաղափարների իրականալիությունը և պոտենցիալը։ Գործարար ներկայացումների արդյունքում ընտրված թիմերը կստանան շուրջ 2.4 մլն․ ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները) նախնական ֆինանսավորում և տեխնիկական  աջակցություն ու կանցնեն ինկուբացիայի 2-րդ փուլ։

Ինկուբացիայի 2-րդ փուլի ընթացքում թիմերը կսկսեն աշխատել իրենց գաղափարները հիմնավորելու և նախատիպ մշակելու վրա: Ակնկալվող առաջընթացի դեպքում կներգրավվի ավելի մեծ թիմ, կտրամադրվի արտադրանքի զարգացման հարթակ և ֆինանսական ռեսուրսներ:

Ինկուբացիայի ամբողջ ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ՝ թիմերի ծրագրերի զարգացման ընթացքը կառուցողական քննադատության ենթարկելու, խորհրդատվության և ուղղորդման համար:

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների, գիտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետազոտողներից և բարձր տեխնոլոգիական մասնագետներից կազմված թիմերը։

Խորհուրդ է տրվում թիմերում ընդգրկել 2-4 անդամ, ովքեր ունեն մեծ փորձառություն և կարողություններ՝ Ծրագրի գերակա ուղղություններից որևէ մեկում նախագիծ ստեղծելու և մշակելու համար։

Թիմի անդամների ցանկալի (ոչ պարտադիր) մասնագիտացումները ներառում են՝ Մաթեմատիկան, Քիմիան, Նյութագիտությունը, Կենսաբանությունը, Ինժեներությունը, Նորարարությունների և տեխնոլոգիաների կառավարումը, Ֆիզիկան և այլն։ Թիմերում կարող են ընդգրկվել աշխատակիցներ և ուսանողներ, ովքեր պատրաստ են իրենց նախագծի իրականացմանը տրամադրել անհրաժեշտ ժամանակ։ Թիմի կազմում գիտական կոչումներ և փորձառություն ունեցող անդամների ընդգրկումը կդիտարկվի որպես առավելություն։ Թիմի ղեկավարը լինելու է հաղորդակցման հիմնական օղակը։

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ ներառելով հղումներ, որտեղ ներկայացվում են.

  • Գաղափարի հայեցակարգը (խնդիր, լուծում, արդիականություն, նորարարություն, մեթոդաբանություն, ազդեցություն և այլն)
  • Թիմը (CV, տեսահոլովակ, պաստառ, պորտֆոլիո, հրապարակումներ և այլն)։

Հայտատուներն ազատ են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ձևաչափը ընտրելու հարցում։

Ստեղծարար (կրեատիվ) և կաղապարներից դուրս մոտեցումները ողջունելի են։

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արփինե Դավթյան

Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91