Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
01/11/2021 17:33
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիան՝ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ։ 2021 թ․ նոյեմբերի 1-ից 5-ը ներառյալ ձևակերպելով «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակները ՀՀ դրամով՝ հաճախորդները կստանան ամսական աճող տոկոսային եկամտաբերություն:

Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակներում բացել «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակներ՝ սկսած 30 հազար ՀՀ դրամից և ստանալ ավանդի տոկոսային եկամտաբերությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն․ ակցիայի ժամանակահատվածում ներդրված ավանդների համար ավանդի տարեկան տոկոսադրույքը յուրաքանչյուր ամիս կաճի 0,03%-ով (տոկոսային կետով)՝ մինչև ավանդի ժամկետի ավարտը (կախված ավանդի ժամկետից՝ տոկոսադրույքը կարող է հասնել մինչև 10.03%, տարեկան եկամտաբերություն՝ 9.81%)*։

Ավանդի ժամկետը 30-ից 365 օր է: Ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի վերջում:

Ավանդ բացելիս հաճախորդը ստանում է Բանկի Visa կամ Mastercard վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ ավանդի գործողության ընթացքում: ՎՏԲ Հայաստան Բանկի բանկոմատներից դրամական միջոցների կանխիկացումն ավանդի գործողության ընթացքում նույնպես անվճար է:

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ–Հայաստան Բանկն առաջարկում է  ձևակերպել ավանդ հեռահար եղանակով «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:  

Հիշեցնենք, որ Ձեր ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/depozitnaia-aktsiia-den-sberezhenii   հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

* Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52