Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ճամբարակում կատարվել է 160 հեկտար աշնանացան
11/11/2021 14:43
Կիսվել

Ճամբարակում կատարվել է 160 հեկտար աշնանացան

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում կատարվել է 160 հեկտար աշնանացան ցորենի ցանք։

Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, կատարված աշնանացանի կեսից ավելին բաժին է ընկնում Ճամբարակ քաղաքի, մնացածը՝ համայնքի կազմում գտնվող 9 գյուղերի տնտեսություններին։ Նոյեմբերի 10-ի դրությամբ աշնանացանի աշխատանքներն ավարտված են, սակայն տնտեսություններում ընթանում են վարի աշխատանքներ՝ վարելահողերը գարնանացանին նախապատրաստելու համար։

«Նախորդ տարվա համեմատ այս տարի Ճամբարակում գրեթե կրկնապատկվել են աշնանացանի ծավալները։ Ճիշտ է, այս տարի տեւական երաշտի պատճառով աշնանացան ցորենի բերքը սպասվածից պակաս ստացվեց՝ մեկ հեկտարից կազմելով միջինը 1,5 տոննա, սակայն տնտեսությունները որոշեցին ավելացնել ցանքերի ծավալները։ Հողին պահ տրված սերմացուն հիմնականում տրամադրվել է պետական սուբսիդավորման շրջանակներում։ Այն ձեռք է բերվել սերմնաբուծական տնտեսություններից։ Այժմ ընթացող վարի աշխատանքների արդյունքում ավելի շատ յուրացվում են անմշակ մնացած հողերը, որտեղ հաջորդ տարի կկատարվի գարնանացան»,- պատմեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Խոսրով Խլղաթյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85