
2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 59.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 2.4 տոննա գորգ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 59.3%-ով։
Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 53.8%-ով և կազմել 18.0 տոննա։ Զուգագուլպաների արտադրությունն աճել է 1.5%-ով և կազմել 16,313.3 հազար զույգ, իսկ ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետների) կամ համանման արտադրության ծավալները նվազել են 59.6%-ով և կազմել 2,316.9 հազար հատ։