31/01/2011 15:15
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է 1702 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկման ամփոփ ցուցանիշները: Այսպես, ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու տարում Հայաստանում համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ծավալներն, ընթացիկ գներով, կազմել են 4700.0 մլն դրամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 16,6%-ով: Միևնույն ժամանակ, էլեկտրական սարքավորանքի արտադրության ծավալը կազմել է 4162.1 մլն դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 30.3%:
Ներկայացված տվյալների համաձայն, 2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ-ում արտադրված (հավաքված) համակարգիչների թվաքանակը գրեթե չի փոփոխվել: Այս մեկ տարում Հայաստանում արտադրվել է 1702 համակարգիչ:
05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
Արծաթ
602.41
+35.02
