Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Խելացի լուծումների կիրառությանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը համախմբել էր տեխնոլոգիական համայնքին
19/11/2021 20:44
Կիսվել

Խելացի լուծումների կիրառությանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը համախմբել էր տեխնոլոգիական համայնքին

Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։

Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ և ճանաչելով հնարավոր առավելությունները։ Ձեր երկիրը ներուժ ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլև մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ և արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները ևս մեկ քայլ առաջ կանեն և կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը:

«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, և մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել և զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, և համապատասխան կրթություն ստանան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

«SILICON MOUNTAINS 2021-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում և բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», – ընդգծել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով, Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ:

«Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում: SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր ծրագրերի մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր»,- նշել է նա:

Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:

Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ դրվեց «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

Գագաթնաժողովի ընթացքում կայացել է չորս պանելային քննարկում: Առաջին պանելային քննարկումը նվիրված էր Թվային խելացի տնտեսության շարժիչին (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն): Պանելային քննարկմանը մասնակցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Քեյր Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն) խորագրով երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն էին «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Երրորդ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԲԱՆԱ-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նվիրված էր Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացմանը (կրթություն, տարածաշրջանային զարգացում, խելացի քաղաք, ստարտափներ):

Վերջին՝ չորրորդ պանելային քննարկումն անցկացվում էր Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության եւ ֆինտեխի դարաշրջանում) խորագրի ներքո: Մասնակիցներն էին «Յունիքոմփ»-ի Համակարգային ինտեգրման բաժնի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, «ԱԿԲԱ բանկ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և «Վիվա-ՄՏՍ» ընկերության Ներքին հսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը:

***

Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի  4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6