Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարից
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 15-ին բորսայական սակարկությունների բացմանը 1 տոկոսով նվազել է եւ իջել հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից ցած, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:02-ի դրությամբ իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 481 դոլար: Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 522 դոլարի նշագծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: