Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի
16/12/2021 18:39
Կիսվել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ առաջարկվում է վերոնշյալ միջոցառումներին լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 հազ. դրամ, որից՝ 6,925,574.6 հազ. դրամը հարկային եկամուտներից, 1089,929.8 հազ. դրամը՝ վերաբաշխման միջոցով: Մասնավորապես՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունն իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է Միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպես՝ ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 1087, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 6.5 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվում է մինչև դեկտեմբերի 1-ը միջոցառմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 2,141,419.0 հազ. դրամի չափով: Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի գծով բյուջեով հաստատված 550.635,8 մլն դրամ սուբսիդավորման գումարից բացի անհրաժեշտ է լրացուցիչ հատկացնել 434.482 մլն դրամ: Ծրագրի գծով 2020 թ. լիզինգը տրամադրվել է 14% տոկոսադրույքով, շուրջ 5 մլրդ դրամի չափով, որն ամբողջությամբ պետք է սուբսիդավորվի։ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի գծով ներկայումս տրամադրվել է 11,102.7 մլն դրամի չափով վարկ, որից 10 մլրդ դրամը 14 տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետբյուջեից: Ծրագրի շրջանակում 1068,52 հա մակերեսով ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրված 13,730,437.3 հազ. դրամ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու նպատակով ծրագրի մեկնարկից տրամադրվել է 889,102.9 հազ. դրամ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ գեներացվել է 120 մլրդ դրամի արտոնյալ վարկային պորտֆել օժանդակության գործիքներով, շահառուների թիվը 2500 է: «Գյուղոլորտի մասով մենք գեներացրել ենք արտոնյալ 76 մլրդ դրամի պորտֆել, այդ թվում՝ ֆիզիզկական անձանց, ունենք 42 հազար շահառու: Այս առումով նույնպես իրականացվելու են պայմանների համապատասխանեցում ներկա իրավիճակին: Ունեինք նաև աշխատատեղերի պահպանման նպատակով սուբսիդավորման ծրագիր. 3 միջոցառում ենք արել նույն բովանդակությամբ: Արդյունքում ունեցանք 13 900 շահառու: Այստեղ ուղղակի ծախս ենք արել՝ 2, 2 մլրդ դրամի: Կարծում եմ՝ սա շատ արդյունավետ ծրագիր էր: Այո, իր բնույթով հակաճգնաժամային էր, բայց կարող ենք մտածել դա աշխատատեղերի աճին միտված ծրագիր դարձնելու մասին»,-նշել է փոխվարչապետը:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37