Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Փոփոխություններ են կատարվել սուբվենցիայի տրամադրման կարգում
13/01/2022 17:17
Կիսվել

Փոփոխություններ են կատարվել սուբվենցիայի տրամադրման կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման հետ ներկայացնել նաև գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցման, նորոգման, վերականգման, ուժեղացման ծրագրերի դեպքում շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունները, քանի որ շենքերի ու շինությունների վերակառուցման նպատակահարմարության որոշման և դրա նվազագույն թույլատրելի մակարդակն ապահովող միջոցառումների (ընթացիկ և հիմնական նորոգում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում) սահմանման համար հիմք է հանդիսանում տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և նկատի ունենալով, որ տեխնիկական բնութագիրը և սուբվենցիայի ծրագրային հայտը կազմվում է ելնելով նախատեսվող միջոցառումների բնույթից։ Կարևորելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նշված համայնքների ու բնակավայրերի զարգացումն ու տնտեսական ակտիվությունը՝ առաջարկվում է առանձին սահմանել սահմանամերձ բնակավայրերում պետբյուջեի համաֆինանսավորման չափերը և ըստ այդմ հստակեցնել ոլորտային առաջնահերթությունները և պետբյուջեից համաֆինանսավորման չափերը։ Ընդ որում, առաջարկվում է պետբյուջեի համաֆինասնավորման համամասնությունը պահելու նպատակով նվազեցնել աշխարհագրական դիրքով պայմանավորված մյուս համայնքների համար համաֆինասնավորման չափաբաժինները։

Հաշվի առնելով ՀՀ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի թիվը և նշված բնակավայրերի տարբեր աշխարհագրական դիրքերը՝ առաջարկվում է պետբյուջեի համաֆինանսավորման չափը որոշել ըստ յուրաքանչյուր ծրագրում ընդրկված բնակավայրերի աշխարհագրական դիրքի թվի տոկոսի, բացառելով, օրինակ՝ համայնքի 8 բնակավայրերում իրականացվող ծրագրին, որից միայն մեկ բնակավայրն է օրինակ բարձր լեռնային, մնացած 7 բնակավայրերի համար բարձր լեռնային բնակավայրերի համար չափաբաժնի կիրառումը։ Առաջարկվում է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս: Կարևորելով նաև գյուղացիական տնտեսությունների զարգացումը՝ կարգում առաջարկվում է ներառել նաև «Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում» ուղղությունը։

Առաջարկվում է նաև հիմնականում հեռավոր գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում օպտիկամալուխային ինտերնետ կապի տարածման նպատակով նախագծում ներառել նաև «Oպտիկամանրաթելային ցանցի/կապուղու կառուցում, բարելավում» ուղղությունը, ինչպես նաև հատկապես սահմանամերձ բնակավայրերում՝ քաղաքացիական պաշտպանության եթակառուցվածքների կառուցման և նորոգման ուղղությունը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ սուբվենցիայի ծրագրով որպես բացառություն դիտարկվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի վերանորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառմամբ ծրագրերը, առաջարկվում է նշված ծրագրերի իրականացման համար պարտադիր պահանջ սահամանել բազմաբնակարան շենքերի բնակիչների մասնակցությունը ծրագրի ընդհանուր արժեքի 5-10 տոկոս համաֆինանսավորման միջոցով։ Այսինքն՝ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել պետության, համայնքի, բնակիչների և հնարավոր դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին։ Նշված մոտեցումը հնարավորություն կտա ավելի բարձրացնել բնակիչների պատասխանատվությունը բազմաբնակարան շենքերի պահպանման մասով։ Հարկ է նշել, որ 5-10 տոկոս սահմանումները հաշվի են առնվել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգման ու էներգախնայողության միջոցառումների ծախսերի համադրման միջոցով։

Փոքր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովման նպատակով՝ առաջարկվում է մինչև 25 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնել 10 տոկոսով, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար համայնքային բյուջեների ֆոնդային մասից համաֆինանսավորումը նվազեցնել մինչև 1,5 մլն դրամ։ Առաջարկվում է նաև սուբվենցիաների հայտի ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հստակեցնելով հիմնականում խոշորացված համայնքի ու համայնքում ընդգրկված բնակավայրերի վերաբերյալ տեղեկատվությունները, ինչպես նաև հստակեցնել կատարվող աշխատանքները, դրանց ազդեցությունները։ Առաջարկվում է նաև յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրների ու թերությունների բացահայտման և դրանց լուծման նպատակով և ծրագրի շրջանակներում կառուցված, նորոգված և ձեռքբերված գույքի նպատակային օգտագործման համար։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85