Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով
18/01/2022 17:54
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով

Չատ-բանկ DIRECՎՏԲ-Հայաստան Բանկ, ՎՏԲ-Հայաստան, բանկեր, Չատ-բանկ DIRECT, ավանդներ, վարկեր, ՀայաստանT-ի օգտատերերը կարող են օգտվել արտոնյալ պայմաններից՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդներ և վարկեր ձևակերպելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկը WhatsApp և Facebook մեսենջերների հարթակում իր հաճախորդներին է ներկայացնում Չատ-բանկ DIRECT-ը։ Տեխնոլոգիապես առաջադեմ չատ- բոտում անմիջապես մեսենջերների միջոցով կարելի է ստանալ վարկ, ներդնել ավանդ, ստանալ արագ դրամական փոխանցումներ քարտին։ Բանկի հաճախորդները  կարող են ստանալ նաև տեղեկատվություն գործող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:

Բոլոր ծառայություններն ակնթարթորեն հասանելի են այն մեսենջերում, որտեղ հաճախորդը սովոր է շփվել իր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ: Մեսսենջերներում սպասարկումն անվճար է, և հաճախորդին անհրաժեշտ է միայն սմարթֆոն և հասանելիություն ինտերնետին:

Չատ-բանկ DIRECT ծառայության օգտատերերին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր հնարավորություններ և առավելություններ՝ բանկային գործարքները չատ-բոտի միջոցով կատարելու դեպքում: 

Չատ-բոտի մի քանի պարզ քայլերի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել վարկ՝ գործող պայմաններից 1%-ով ցածր տոկոսադրույքով:

Իսկ Չատ-բանկ DIRECT-ով ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդ ձևակերպելու դեպքում սահմանվում է տվյալ ավանդատեսակի համար գործող տոկոսադրույքից 0,2%-ով բարձր տոկոսադրույք:

Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց Բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռևս հաճախորդ չհանդիսանալու  դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները և անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու և անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ Բանկի մասնաճյուղում։

Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է ավելացնի Բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում և WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով: Կամ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ապա՝ գրել «Start»  բառը կամ  պարզապես նամակի տեսքով «Start»  բառն ուղարկել Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով՚

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41