Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Եվրոպան և Կենտրոնական Ասիան վերահաստատում են սնուցման բարելավման նպատակով պարենային համակարգերը վերափոխելու իրենց պատրաստակամությունը
24/01/2022 14:57
Կիսվել

Եվրոպան և Կենտրոնական Ասիան վերահաստատում են սնուցման բարելավման նպատակով պարենային համակարգերը վերափոխելու իրենց պատրաստակամությունը

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՊԳԿ անդամ երկրները երեք օր շարունակ քննարկում էին գյուղատնտեսության ընթացիկ խնդիրները, որոնք առանցքային դեր ունեն տարածաշրջանում պարենային համակարգերն ավելի լավ սնուցման նպատակով վերափոխելու գործում: Ամփոփվել է գյուղատնտեսության հարցերով Եվրոպական հանձնաժողովի քառասուներկուերորդ նստաշրջանը, որտեղ քվեարկել են նաև գյուղմթերքի արտադրության բարելավման քաղաքականության առաջարկությունները՝ ուղղված գյուղական վայրերի տնտեսության աջակցման և գենդերային հարցերի խթանմանը։

Գյուղատնտեսության հիմնախնդիրների շուրջ համագործակցության խթանման և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 55 անդամ երկրներին առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՊԳԿ-ն երկու տարին մեկ անգամ Հանձնաժողովի նիստ է հրավիրում: Այս նիստը նվիրված էր բոլորի, մասնավորապես առավել խոցելի խմբերի համար առողջ և սննդարար սննդակարգի ապահովմանը, ինչպես նաև նաև թերսնուցման բոլոր ձևերի քննարկմանը։

Անդամ երկրները կարևորեցին այն փաստը, որ պարենային համակարգերը պետք է դիտարկել ոչ թե որպես միագիծ և նեղ գաղափար, այլ որդեգրել ամբողջական և համապարփակ մոտեցում, որը կօգնի ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր, և, ի վերջո, ավելի լավ կյանք ապահովել՝ ներառելով ոլորտային համագործակցություններ և փոխզիջումային մոտեցումներ։  COVID-19 համավարակի հետևանքով առաջացած խաթարումներն ավելի կանաչ և կենսակայուն լուծումների ձևավորման հնարավորություն են ընձեռում:

Այս նկատառումներից ելնելով, պարենի արտադրության, վերամշակման, բաշխման, պատրաստման և սպառման ձևերի վերափոխման, ինչպես նաև տարածաշրջանում սնուցման բարելավման նպատակով Հանձնաժողովն առաջարկում է ամրապնդել համագործակցությունն ու միջոլորտային երկխոսությունը, առողջ սնուցման ու կենսակայունության համադրումը, մեծացնել հավասարությունը և համընդգրկունությունը՝ նպաստելով առավել խոցելի խմբերի կենսապայմաններին ու սնուցմանը, ինչպես նաև ավելացնել ներդրումներն ագրոպարենային համակարգերում՝ արտադրության բարելավման և հավելյալ արժեքի ստեղծման միջոցով։

«Պարենային համակարգերը պետք է բազմազանեցվեն՝ ավելի մեծ դիմացկունության և կենսակայունության, և, ի վերջո, բազմազան ու սննդարար սննդամթերքի հասանելիության բարելավման համար: Ավելի լավ արտադրություն ապահովելու համար պետք է արտադրության ծավալների, մշակաբույսերի, շուկայավարման ուղիների, ֆինանսական աղբյուրների, ֆինանսական գործիքների, տեխնոլոգիաների, հավելյալ արժեքի ու սոցիալական գործընթացների ավելի մեծ բազմազանություն ապահովենք», – ասաց Գյուղատնտեսության հարցերով Եվրոպական հանձնաժողովի քարտուղար Պյոտր Վլոդարչիկը: «Հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց այս մոտեցումը։ Դրա կարևորությունն է փաստում նաև պետությունների մասնակիցների, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների դիտորդների ռեկորդային թիվը»:

Ամփոփիչ զեկույցն անդամներին խրախուսում է ակտիվորեն նպաստել թվային տեխնոլոգիաների նորարարություններին և աջակցել ֆինանսական համակարգերի զարգացմանը, որտեղ ֆինանսական գործիքներն ու ծառայություն մատուցողները կարող են ավելանալ և բազմազան դառնալ: Այս ամենին սատարելու նպատակով ՊԳԿ-ն հանձն առավ, ի թիվս այլոց, նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը, տրամադրել համապատասխան տվյալներ և վերլուծություն, ինչպես նաև խթանել կանաչ, բնության վրա խարսխված լուծումները:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը  զարգացման կարգավիճակի, բնական պաշարների և կառուցվածքային առանձնահատկությունների տեսանկյունից խիստ բազմազան է, ուստի տարբեր երկրներ թերսնուցման և տեղական պարենային համակարգերի ու գյուղական բնակավայրերի կենսակայուն և համընդգրկուն վերափոխման հետ կապված տարբեր արգելքների ու դժվարությունների են առերեսվում:

Տարածքային մոտեցումները, որոնք զարգացման որոշիչներ են համարում բնապահպանական, սոցիալական և տնտեսական տարբերությունները`տեղական մակարդակում ավելի ընդգրկուն տնտեսական, սոցիալական և բնապահպանական զարգացման հասնելու կարևոր գործիքներ են և, միևնույն ժամանակ, ապահովում են դրանց ներառումն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներում, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 օրակարգում:

«Տարածքային մոտեցումների սկզբունքների ներառումն ազգային օրակարգերում կարող է օգնել հասնելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և ոչ ոքի չանտեսելու հանձնառության իրագործմանը», – հավելեց Պյոտր Վլոդարչուկը:

Առաջընթաց գենդերային հավասարության գործընթացում

2010 թվականից ի վեր տարածաշրջանում ՊԳԿ-ի ծավալած գործունեության մեջ գենդերային և սոցիալական ներառման խնդիրների արտացոլման հարցում գրանցած առաջընթացը Հանձնաժողովի օրակարգի մշտակա կետերից է։ Ընթացող նստաշրջանում ՊԳԿ-ն ներկայացրեց այս աշխատանքը, որն ամփոփված է 2019-2022 թթ. Գենդերային հավասարության տարածաշրջանային ռազմավարության և գործողությունների 2019-2022 թթ. ծրագրում, ինչպես նաև առանձնացրեց գենդերային այն բարդ խնդիրները, որոնք սահմանափակում են ԿԶՆ-ների իրագործման առաջընթացը և հետագա ուշադրություն ու գործողություններ են պահանջում։  

Այս հիմնահարցերից ելնելով ՊԳԿ-ն գենդերային տեսանկյունից վերափոխիչ գյուղատնտեսության քաղաքականություն է առաջարկում, որոնք կարող են անդրադառնալ անհավասարության խորքային պատճառներին և արտացոլել գյուղական վայրերում կանանց մասնակցությունը ագրոպարենային ոլորտի արժեշղթաներին, բարելավել տվյալների հավաքագրումը և գենդերային վիճակագրությունը, ինչպես նաև հետագայում վերլուծել գենդերային բացերը՝ գյուղատնտեսական ծառայությունների, արտադրանքի և միջոցների հասանելիության տեսանկյունից։ Ի լրումն, անդամ երկրները և ՊԳԿ-ն պետք է շարունակեն հզորացնել գյուղական վայրերում կանանց կարողությունները՝ նպաստելով նրանց մասնակցությանը որոշումների կայացմանը և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական նպատակային քաղաքականությունների և ծրագրերի ձևավորմանը, որոնք կանանց համար եկամտի բազմազան և կենսունակ հնարավորություններ կապահովեն:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45