Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է
24/01/2022 16:42
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 48.98 մլրդ դրամ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 13.63%-ով կամ 5.86 մլրդ դրամով։ 2020թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը երրորդն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 47.82 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +2.26 մլրդ կամ 4.97%։ 2020թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը նույնպես երկրորդն էր։

Երրորդ տեղում է ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 42.66 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +6.55 մլրդ կամ 18.15%։ 2020թ հունվար-դեկտեմբերին նախարարությունը չորրորդն էր։

Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը պետբյուջե է վճարել 42.15 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 7.64 մլրդ դրամով կամ 15.35%-ով։ 2020թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջատարն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 20.84 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6.1 մլրդ դրամով կամ 22.64%-ով։ 2020թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը նույնպես 5-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 20.23 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.94 մլրդ դրամով կամ 10.59%-ով։ 2020թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը 6-րդն էր։

Յոթերորդ տեղում է ՍիՓիԷս Օիլը՝ 18.14 մլրդ դրամով և արձանագրած 0.08 մլրդ կամ 0.45% աճով։ 2020թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը 7-րդն էր։

ՄՏՍ Հայաստան 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 15.71 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.76 մլրդ դրամով կամ 21.35%-ով։ 2020թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը 12-րդն էր։

Ֆլեշն 9-րդն է՝ 15.48 մլրդ դրամ՝ -0.54 մլրդ դրամ կամ -3.39%։ 2020թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Թեղուտը եզրափակում է տասնյակը՝ 15.32 մլրդ դրամ՝ +8.21 մլրդ դրամ կամ +115.55%։ 2020թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 21-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 2-ը՝ ծխախոտագործության, 3 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։ Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև մեկ պետական մարմին։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 287.22 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.15 մլրդ դրամով կամ 1.11%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 690.25 մլրդ դրամ է, ինչը 51.81 մլրդ դրամով կամ 8.11%-ով ավել է 2020թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,206.86 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 129.75 մլրդ դրամով կամ 12.05%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 23.80%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.19%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/01/22 դրությամբ՝ 481.63 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 596.35 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1.43 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 2.51 մլրդ դոլար։

Ծանոթություն. 2021թ. սկզբից խորոշ հարկ վճարողների ցուցակ են ընդգրկվում նաև պետական մարմինները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52