Աշխարհ

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
04/03/2011 10:29
Կիսվել

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Այս տարվա փետրվար ամսվա արդյունքներով պարենային ապրանքների համաշխարհային գները սահմանել են նոր ռեկորդ: Նման հայտարարությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները` զգուշացնելով, որ համաշխարհային շուկայում նավթի գների աճը կարող է բացասական ազդեցություն ունենալ այլ շուկաներում գների ձևավորման վրա: Նշենք, որ փետրվար ամսվա արդյունքներով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հաշվարկվող պարենային ապրանքների գների փետրվարյան ինդեքսը, որը հաշվարվում է սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված պարենային ապրանքների գների հիման վրա, միջինում կազմել է 236 կետ: Ցուցանիշը հունվար ամսվա համեմատությամբ աճել է շուրջ 2,2%-ով: Ինչպես նշվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած զեկույցում` առաջիկայում` 2010-2011 թվականների համար կանխատեսվում է հացահատիկային կուլտուրայի մատակարարման ծավալների անկում:

Հիշեցնենք, որ վերջերս Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը կանխատեսել էր պարենային գների հետագա աճ` նշելով, որ պարենային գներն արդեն իսկ հատել են «վտանգավոր գոտին»: ՀԲ նախագահի խոսքերով` պարենային գների հետագա աճը կարող է պատճառ դառնալ ամբողջ աշխարհում աղքատության խորացման և աղքատ բնակիչների թվաքանակի կտրուկ աճի: Այս ամենը, ըստ կանխատեսումների, կարող է հանգեցնել աշխարհի մի շարք երկրներում քաղաքական անկայունության` պայմանավորված սոցիալական անհավասարակշռությամբ:

Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում` 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է պարենային ապրանքների գների շուրջ 29% աճ: Այս ցուցանիշը միայն 3%-ով է պակաս 2008 թվականին արձանագրված արդյունքից, երբ համաշխարհային տնտեսությունը «մուտք գործեց» ֆինանսական ճգնաժամ: 

ՀԲ ղեկավարի գնահատմամբ` պարենային ապրանքների գների աճն առավել բացասական ազդեցութուն կարող է թողնել զարգացող տնտեսությամբ երկրներում, քանի որ զարգացող տնտեսության համար առավել բնութագրական է սպառողների զամբյուղում պարենային ապրանքների գերակայությունը:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85