Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ WOMAN'S CARD` ՀԱՏՈՒԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
04/03/2011 14:32
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ WOMAN'S CARD` ՀԱՏՈՒԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Կանանց տոների կապակցությամբ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ` թողարկվում է միայն կանանց համար MasterCard WOMAN”S CARD: Այն հատուկ դիզայնով  կանանց քարտ է, որը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու հատուկ կանանց համար մշակված մի շարք առավելություններից: Ինչպես նշվում է բանկի տարածած հայտարարության մեջ` նշյալ քարտապաններին կտրվեն ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում: Բացի այդ, WOMAN”S CARD-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ  ծառայությունը:

WOMAN”S CARD-ը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Քարտը կարող է թողարկվել ինչպես դեբետային, այդպես էլ վարկային: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standart քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում` անվճար է:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար դեռևս 2010 թվականից մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման ավելի քան 300 կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:

Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև բանկի VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM  քարտապանների համար,  որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46