Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Սոլիդ Հաուսն առաջարկում է մատչելի և հարմարավետ բնակարաններ նոր կառուցվող շենքում
14/02/2022 15:42
Կիսվել

Սոլիդ Հաուսն առաջարկում է մատչելի և հարմարավետ բնակարաններ նոր կառուցվող շենքում

«Սոլիդ Հաուս» ընկերության տնօրեն Արմեն Թադևոսյանի հետ «Բիզնես 24»- ը մեկ անգամ արդեն զրուցել է կառուցվող բազմաբնակարան շենքի նախագծի ու վաճառքների, ինչպես նաև համավարակի պայմաններում անշարժ գույքի շուկայի մասին:

Այս անգամ զրույցում ամփոփել ենք նախորդիվ ներկայացվածը, զրուցել նոր կառուցվող շենքի մասին, որում, ի դեպ, բնակարանների վաճառքն արդեն մեկնարկել է: 

– Պարոն Թադևոսյան, Արգիշտիի 7/10, Արգիշտիի  7/13 հասցեներում կառուցվող շենքերի մասին խոսել էինք: Զրույցը սկսենք` ամփոփելով արվածը:

– Արգիշտիի 7/10, Արգիշտիի 7/13 հասցեների շենքերի աշխատանքների ավարտը նախատեսված էր 2021-ի դեկտեմբերին, բայց 2021-ի հունիսին շենքերն արդեն պատրաստ էին: Որոշ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ այժմ էլ են կատարվում, միևնույն ժամանակ շենքում արդեն կան բնակարանամուտը տոնած ընտանիքներ: Առաջիկայում այդ աշխատանքները ևս կավարտվեն: Ի դեպ, շենքերն ունեն առանձին իրենց ուղեփակոցները, բակի շուրջօրյա անվտանգությունը: Փորձել ենք անել ամեն ինչ, որ գնորդը գոհ լինի և անվտանգ:

– Այդ շենքերում  ազատ  բնակարաններ կա՞ն:

– Ազատ բնակարաններ առկա չեն: Նույնիսկ հասարակական տարածքների մի մասն է արդեն վաճառված: 

– Հիմա  նույն  փողոցում  նոր  բազմաբնակարան շենք է կառուցվում: Գիտեմ, որ արդեն նույնիսկ վաճառք է իրականացվում:

– Այո, Արգիշտի 11/14 հասցեում նոր բնակելի համալիր է կառուցվում: Հարակից շենքերի գեղեցիկ ճարտարապետական տեսքին համահունչ, նույնանման արտաքին տեսքի լուծումներով շենք է: Այն կրկին Կենտրոն վարչական շրջանում է: Ոտքով 5 րոպե ճանապարհ է դեպի Երևանի քաղաքապետարան և 15 րոպե՝ դեպի Հանրապետության հրապարակ: Ամուր շինություն է ձորի պռնկին, որի մի կողմի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվելու դեպի մեր սիրելի Բիբլիական Արարատ լեռ:

– Այսինքն, այդ  շենքում  բնակարան  ձեռքբերողները  կարող  են  զմայլվել Արարատով, իսկ երեկոյան  վայելել  ձորի  մայրամուտները:

– Այո, և ամենակարևորը  կկարողանան ոչ միայն զմայլվել, այլև վայելել կենտրոնում գտնվող շենքի ոտքով հասանելության և հարմարավետ բնակարանի գրավիչ համակցումը:    

– Անդրադառնանք նոր նախգծին:

– Շենքը լինելու է 15 հարկանի, որում լինելու է 44-307 ք.մ.  ընդամենը 63 բնակարան: Բնակարանները հանձնվելու են ազատ պլանավորմամաբ, այսինքն՝ մուտքի դուռ, հարթեցված հատակ, մուտքային կետով էլեկտրաէներգիա, ջուր: Նախատեսվում է անհատական ջեռուցման հնարավորություն:

Ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղի: Առաջին հարկում հասարակական նշանակության տարածքներն են: Մուտքում  նախատեսված է 2 վերելակ: Շինթույլտվությամբ նախատեսված է ավարտել 2024-ի հունիսին, սակայն մենք հավատում ենք, որ կառուցապատողը կկարողանա բավականին կրճատել այդ ժամկետը՝ ավարտին հասցնելով 2023 թվականի ընթացքում:

– Ամփոփելով զրույցը՝ ինչ պայմաններով կարելի  է ձեռք  բերել բնակարան Արգիշտի 11/14-ում կառուցվող  շենքում:

– Բնակարանների մոտ կեսն արդեն վաճառված է, ևս մի քանիսը գտնվում են ընթացքի մեջ:  Մենք համագործակցում ենք Ամերիաբանկի հետ, որտեղ հիպոթեք կարելի է ստանալ` վճարելով ձեռքբերման արժեքի 10 տոկոսը՝ որպես կանխավճար: Իսկ 6,4 տոկոսից սկսած տոկոսադրույքը և 20 տարի մարման ժամկետը թույլ են տալիս մեր հաճախորդներին ունենալ մատչելի մարումների գրաֆիկ: Հաճախորդների համար չկան նաև վարկի տրամադրման, սպասարկման, ապահովագրության և նման այլ վճարներ:  Կարևոր է ընդգծել, որ այս շենքում բնակարան ձեռք բերող գնորդը կարող է օգտվել եկամտահարկի ետվերադարձի արտոնությունից:

Հ.Գ. – Արգիշտի 11/14 շենքում բնակարանի ձեռբերման այլ մանրամասների համար զանգահարեք +374 95 20 44 20 հեռախոսահամարով:

«Սոլիդ Հաուս»-ը զբաղվում է

  • կառուցապատվող նորակառույց բնակելի թաղամասերի և շենքերի բնակարանների ու առանձնատների վաճառքով՝ վաճառքի բացառիկ իրավունքով,
  • բնակելի շենքերի և թաղամասերի կառուցապատման ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ և իրականացմամբ,
  • նախագծերի կառավարմամբ, ներդրումային ծրագրերի նախապատրաստան, իրականացման մասնագիտական և բազմակողմանի խորհրդատվական ծառայություններով,
  • անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության մասնագիտացված ռիելթորական ծառայություններով,
  • անշարժ գույքի գնահատմամբ՝ ՀՀ ողջ տարածքում,
  • իրավաբանական և հիփոթեքային խորհրդատվությամբ,
  • դիզայներական և ճարտարապետական նախագծմամբ,
  • շինփաստաթղթերի նախապատրաստմամբ:

«Սոլիդ Հաուս»-ը շուտով կսկսի բնակարանների վաճառք նաև Գյումրիում:  Ընկերության տնօրեն Արմեն Թադևոսյանը փակագծերն առայժմ բացել չի ուզում, բայց վստահեցնում է՝ գնորդներին շենքը կտպավորի իր նախագծով:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04