2021թ.-ին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 55.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 3.3 տոննա գորգ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 55.4%-ով։
Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 49.4%-ով և կազմել 23.0 տոննա։ Զուգագուլպաների արտադրությունն աճել է 16.2%-ով և կազմել 22,394.1 հազար զույգ, իսկ ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետների) կամ համանման արտադրության ծավալները նվազել են 67.1%-ով և կազմել 2,935.3 հազար հատ։