Պաշտոնական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 445.00+3.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 66.15-0.21 WTI - 61.27+0.33
COMEX:  GOLD - 4936.00-0.81 SILVER - 108.52+7.52
COMEX:  PLATINUM - 2883.60+5.19
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 153.64-1.29 EUR/GBP - 1.1854+0.25
FOREX:  EUR/USD - 1.1854+0.25 GBP/USD - 1.3669+0.21
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 52885.25-1.79 TOPIX - 3552.49-2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26765.52+0.06 SSEC - 4132.61-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
16/03/2011 10:42
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` մարտի 15-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ձևավորմանը: Այդ ամենի համար, Հանրապետության ղեկավարն առաջին հերթին կարևորել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաստատումը, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու երկու երկրների, նրանց տնտեսությունների և փոխգործակցության ներուժի մասին համապարփակ տեղեկատվության փոխանակումը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների, այդ թվում` Պարագվայի հետ: Դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը և Նախագահ Սարգսյանը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը:

23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18