Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
էՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 15-ԱՄՅԱԿԸ` ՃԱՆԱՉՎԵԼՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՓՈԽԱՆԱԿՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿ
16/03/2011 16:05
Կիսվել

էՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 15-ԱՄՅԱԿԸ` ՃԱՆԱՉՎԵԼՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՓՈԽԱՆԱԿՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿ

«էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ամերիկյան հայտնի Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի արտարժույթ փոխանակող լավագույն բանկն` ընդգրկվելով ամսագրի կողմից կազմվող «2011 թվականի արտարժույթ փոխանակող աշխարհի լավագույն բանկեր» դասակարգման մեջ: Նշենք, որ Global Finance ամսագրի խմբագրական-վերլուծական խումբը, հիմնվելով սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների վրա, ուսումնասիրում և ընտրում է տարբեր երկրների արտարժույթի առք ու վաճառք իրականացնող գործակալներին, ընդ որում` ընտրության չափանիշները ներառում են գործարքների ծավալները, շուկայում զբաղեցրած դիրքը, սպասարկման որակը, մրցակցային գներն ու նոր տեխնոլոգիաների առկայությունը:

«էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի արտարժութային գործառնությունների տարեկան ծավալը 2010 թվականի արդյունքերով կազմել է շուրջ 2 մլրդ դոլար: Այս ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջատար դիրք: Այսօր բանկն առաջարկում է արտարժութային գործառնությունների ծառայություններ` Հայաստանում առավել մեծ պահանջարկ վայելով 12 արտարժույթներով: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանի խոսքերով` չնայած որ համաշխարհային տնտեսական խնդիրները ու խստացվող արտարժութային քաղաքականությունն ամբողջ աշխարհում բերեցին արժութային շուկաներում որոշակի անկայունության, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միշտ փորձել է շուկային ներկայանալ որպես վստահելի բանկ` օգնելով հաճախորդներին ճիշտ որոշումներ կայացնել:

Նշենք, որ այսօր` մարտի 16-ին, «էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 15-ամյակը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25