Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ուկրաինայի կորուստները «ներխուժման» մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2-3 միլիարդ դոլար
21/02/2022 18:19
Կիսվել

Ուկրաինայի կորուստները «ներխուժման» մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2-3 միլիարդ դոլար

Ուկրաինայի կորուստները ներխուժման մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2-3 միլիարդ դոլար, իսկ այդ հաղորդումների պատճառով սպեկուլյատիվ ճնշումը երկրի արժութային շուկայի վրա գնահատվում է 1,5-2 միլիարդ դոլար: Փետրվարի 21-ին ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման:

«Մենք տեսնում ենք, որ անվերադարձ կորուստներն այս սթերսային իրավիճակում, ինչպիսին այժմ է, կազմում են ամսական 2-3 միլիարդ դոլար: Դա թե՛ դադարեցված ներդրումներն են, թե՛ լրացուցիչ գնաճը, կորուստներ զբոսաշրջության ոլորտում, ավիափոխադրումների կրճատումը: Կա նաեւ սպեկուլյատիվ ճնշում ֆինանսական շուկաների վրա, որն արգելափակում է փոխառությունները, ճնշում փոխարժեքի վրա, (…) դա շուրջ 1,5-2 միլիարդ դոլար է»,- ասել է նա:

Նախագահի գրասենյակի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է 4-5 միլիարդ դոլար: «4-5 միլիարդ դոլարը պետք է բավական լինի պետական ծրագրերի շարունակման համար, որոնք մենք պլանավորել ենք: Բայց արտաքին իրադրությունը կարող է փոխվել»,- ասել է Շուրման:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները: Միեւնույն ժամանակ մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանություններ տարհանել են իրենց անձնաազմը Կիեւից եւ համաքաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից անվտանգության նկատառումներով՝ Դոնբասում շփման գծի իրադրության սրման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52