18/03/2011 14:26
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ – ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Շուկայում տոկոսադրույքների կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում նման հայտարարությամբ հանդես եկավ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնական դեպարտամենտի տնօրեն և Գլխավոր գործադիր տնօրենի տեղեկալ Իրինա Սեյլանյանը` անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից երկրում արձանագրված գնաճի բարձր տեմպերը զսպելու նպատակով դրամավարկային քաղաքականության պայմանների խստացմանը: Իրինա Սեյլանյանը նշեց, որ ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հնարավոր է որ հանգեցնի «դրամային» տոկոսադրույքների` այսինքն դրամով ավանդների և վարկերի տոկոսադրույքների բարձրացման, սակայն, ըստ նրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսությունում վարկավորման առավել մեծ ծավալներ տրամադրվում են հիմնականում իրավաբանական անձանց և այն էլ առավելապես արտարժույթով, ապա առաջիկայում տոկոսադրույքների զգալի բարձրացում չի սպասվում:
05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
Արծաթ
602.41
+35.02
