Ռուսաստանի բանկը կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 20%
ՌԴ կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ փետրվարի 28-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի մինչև 20%։ Մինչ այս տոկոսադրույքը կազմում էր 9.5%։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի տնտեսության արտաքին պայմանների կտրուկ փոփոխվել են։ Խոսքն իհարկե ուկրաինական պատերազազմի պատճառով Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների մասին է։ Տոկոսադրույքի փոփոխությունը կօգտնի կառավարելի դարձնել գնաճային ռիսկերը և պահպանել քաղաքացիների խնայողությունները։
Բանկը տեղեկացնում է, որ տոկոսադրույքի հետ կապված հետագա որոշումները կկայացվեն իրադարձությունների զարգացմանը համընթաց։
Նշենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է, մինչ այդ տոկոսադրույքը 2014թ.-ին (ռուս-ուկրաինական նախորդ հակամարտություն) բարձրացվել էր մինչև 17%։