Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա
03/03/2022 12:16
Կիսվել

Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը «ոչ բավականաչափ» է համարել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն նախազգուշացրել է, որ դրանք որոշակի հետեւանքներ կունենան Եվրոպայի տնտեսության համար: Այդ կարծիքը նա հայտնել է մարտի 3-ին Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում:

«Մինչեւ հիմա ընդունված միջոցները բավական չեն լինի, եւ դրանք նաեւ հետեւանքներ կունենան մեզ համար ԵՄ-ում»,- նշել է Վեբերը: Ըստ որում նա ընդգծել է, որ Եվրամիության ղեկավարները պետք է ազնիվ լինեն ժողովրդի առջեւ:

«Պատժամիջոցները եւ պատերազմի մյուս հետեւանքներն ինչ-որ բան կարժենան: Էներգակիրների եւ սննդամթեքի գները կաճեն: ԵՄ-ում արտադրությունն արդեն սահմանափակվել է»,- ամփոփել է քաղաքական գործիչը:

Այնուամենայնիվ նա կոչ է արել ընդլայնելու սահմանված հակառուսական պատժամիջոցները: «Նախորդ SWIFT -պատժամիջոցները կարող են զգալիորեն ընդլայնվել, հատկապես մնացած խոշոր բանկերի եւ այլ հատվածների նկատմամբ»,- եզրակացրել է Վեբերը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03