ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Մարտի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13276116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 130 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 130 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 564 592 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.7887 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.7977 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: