28/03/2011 14:49
ԿԲ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆՆ ՈՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
«Կենտրոնական բանկը կարևորում է փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող տեղեկատվության համակողմանի կառավարման, անվտանգ պահպանության ու արդյունավետ վերլուծության իրականացումը», – Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) Գործերի կառավարման ավտոմատացված համակարգի ներդրմանը նվիրված միջոցառման ժամանակ նշել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչը, ՀՀ Դատախազության, ԱԳՆ, Ոստիկանության, ԱԱԾ, Հայաստանի բանկերի միության և AI Partnership կազմակերպության ներկայացուցիչները: ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` միջոցառման շրջանակներում Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացված հերթական ծրագրի համար, որը հնարավորություն է տվել ներդնել ԿԲ ՖԴԿ Գործերի կառավարման ավտոմատացված համակարգը: Նա վստահություն հայտնեց, որ Կենտրոնական բանկի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կշարունակվի, և 2011 թվականի ընթացքում կիրագործվեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի հետագա զարգացման մի շարք այլ ծրագրեր:
Տիկին Յովանովիչն իր հերթին նշել է, որ Գործերի կառավարման ավտոմատացված համակարգը կարևոր նախագիծ է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Նա նշեց, որ փողերի լվացման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը դա հանցագործներին իրենց եկամուտները վայելելու հնարավորությունից զրկելն է, իսկ ԿԲ ՖԴԿ-ն մասնագիտացած է այդ գործում: Տիկին դեսպանը կարևորեց այս ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համագործակցությունը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների` ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի միջազգային հարցերով բյուրոյի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2005 թվականից իրականացվող տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում 2010 թվականին նախագծվել ու ներդրվել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) Գործերի կառավարման ավտոմատացված համակարգը:
Համակարգն ապահովում է փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը (ՓԼ/ԱՖ) առնչվող փաստաթղթերի ու գործերի ավտոմատացված կառավարումը, տվյալների հասանելի շտեմարաններում մանրամասն որոնումների իրականացումը, ֆինանսական գործարքների ու հոսքերի վերլուծությունը, վերլուծության օբյեկտների միջև ակնհայտ ու թաքնված կապերի բացահայտումը, ինչպես նաև վերլուծության արդյունքների տեսապատկերումը գրաֆիկական և ծրագրային տարբեր ձևաչափերով: Համակարգը ներառում է նաև տվյալների մշակման գործիքներ ՓԼ/ԱՖ միտումների բացահայտման և ՓԼ/ԱՖ տիպաբանությունների ձևակերպման համար:
ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական օժանդակության շրջանակներում ՖԴԿ-ն ապահովվել է ներդրված ծրագրի գործարկմանն անհրաժեշտ բոլոր ապարատային միջոցներով (սերվերներ, համակարգիչներ, տպող և սկանավորող սարքավորումներ):
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90