
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` մարտի 31-ին, տեղի է ունեցել 7 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT07195116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 800 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 800 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 485 751 777 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0456 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7697 տոկոս: Աճտուրդին մասնակցել է 4 դիլեր: