«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՐԱԿՅԱԼ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
«Աշտարակ կաթ» ընկերություն մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը, ողջունելով հայրենական արտադրության ապրանքատեսականու որակի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության բոլոր ջանքերն ու գործողությունները և միաժամանակ արձագանքելով վերջին օրերին ԶԼՄ-ներում կաթնամթերքի ու, մասնավորապես, պանրի որակին առնչվող հրապարակումներին, տեղեկացնում է, որ ընկերության լոռի տեսակի պանիրը համալիր հետազոտության է ենթարկվել 2010 թ. տարեվերջին: Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ «Աշտարակ կաթի» լոռի պանիրն իր ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշներով համապատասխանում է ՀՀ կառավարության "Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջներին": «Աշտարակ կաթը» հավաստիացնում է, որ ընկերությունը մշտապես առաջնորդվում է սպառողներին որակյալ և առողջարար կաթնամթերքով ապահովելու սկզբունքով: