01/04/2011 17:01
ՀՀ ԿԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆԿՖՈՒՐՏ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ KFW-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 2-5-ը հայկական պատվիրակության կազմում գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի Տնտեսական համագործակցության նախարարությունում:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
