Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ԱԿՑԻԱ` 12% ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ
05/04/2011 14:55
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ԱԿՑԻԱ` 12% ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորումը` Հայաստանում իր ամենամեծ մասնաճյուղային ցանցի միջոցով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գովազդի և Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`փոքր բիզնեսի հաճախորդների հավատարմության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է ակցիա “Շահավետ” բիզնես վարկերի շրջանակներում:

Ակցիան գործելու է մինչև ս.թ. հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում վարկավորումը կիրականացվի առավելագույն շահավետ պայմաններով`   2-ից 12 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև համարժեք արտարժույթով, տարեկան 12% տոկոսադրույքով և 12 ամիս ժամկետով: Վարկը կտրամադրվի հավասար պայմաններով, ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդներին: Վարկի տրամադրումն իրականացվում է բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ  դրամը:

Այս կապակցությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկով նշել է. «Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման առաջնային  ուղղություններից մեկը: Այդ իսկ պատճառով Բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ, միաժամանակ նպաստելով Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ:  

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58