Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՍԿՍԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
08/04/2011 17:23
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՍԿՍԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ կնքված թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը իրականացրեց կենսաթոշակների առաջին անկանխիկ վճարումները։ Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  սույն պայմանագրի ստորագրումից հետո ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարային քարտեր է տրամադրել շուրջ 7.500 կենսաթոշակառուի: Բացի այդ, անկանխիկ սպասարկման շրջանակներում մոտ 30.000 կենսաթոշակառու կարող են իրենց թոշակը ստանալ նաև բանկային հաշիվների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հատուկ կենսաթշակառուների համար մշակվել են երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ “Թոշակային Արտոնություն” և Փաթեթ “Թոշակային Ստանդարտ”, որոնց շրջանակներում թոշակառուներին անվճար տրամադրվել են Visa պլաստիկ քարտեր, որոնց միջոցով նրանք հնարավորություն են ստացել սպասարկվել Բանկում հատուկ պայմաններով։

Արտակ Խաչատրյանը` բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենն, այս կապակցության նշել է,- «Մեզ անչափ ուրախացնում է այն փաստը, որ կենսաթոշակառուների զգալի մասը շարունակում է համագործակցել մեր Բանկի հետ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր Բանկի հանդեպ ունեցած երկրի բնակչության վստահության բարձր մակարդակը: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել նաև այն փաստը, որ մեր հարգելի կենսաթոշակառուները մեծ ակտիվություն ցուցաբերեցին պլաստիկ քարտերի ստացման գործընթացում, դրանով իսկ թեթևացնելով ողջ գործընթացը: Սա իրական հարմարավետություն է այն առումով, որ մեր Բանկը մշտապես ընդլայնում է բանկոմատների ցանցը և մինչև տարեվերջ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանոկմատների քանակը կհասնի մոտ 100»:

Բացի այդ, կենսաթոշակառուները այսուհետ իրենց թոշակները կարող են ստանալ ցանկացած բանկոմատից շուրջօրյա, իսկ ցանկության դեպքում կուտակել իրենց դրամական միջոցները քարտային հաշիվների վրա և ստանալ տոկոսային եկամուտ: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում (Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքից):

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 46 000 կենսաթոշակառու:


«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ  Բանկ ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ։
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46