ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` ապրիլի 11-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալըª 3 196 435 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 795 318 899 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.2626 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: