Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Հրանտ Միքայելյանը՝ ՌԴ դեմ պատժամիջոցների, Հայաստանի ռիսկերի ու հնարավորությունների մասին
08/03/2022 18:41
Կիսվել

ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Հրանտ Միքայելյանը՝ ՌԴ դեմ պատժամիջոցների, Հայաստանի ռիսկերի ու հնարավորությունների մասին

«Բիզնես 24. ԷՔՍՊԵՐՏ» շարքի հաջորդ հյուրը տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Նրա հետ զրուցել ենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների՝ Հայաստանի վրա ունենալիք ազդեցության, ռիսկերի և հնարավորությունների մասին։

Տնտեսագետը, նախ, առաջարկում է «պատժամիջոցի» փոխարեն կիրառել «սահմանափակում» եզրույթը։ Ըստ նրա՝ այդ սահմանափակումներն, իհարկե, Ռուսաստանի վրա լուրջ ազդեցություն են ունեմ, բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանի հետ փոխկապակցված շուկաների համար ևս դրանք բացասական ազդեցություն կունենան։ Միքայելյանի դիտարկմամբ՝ եթե ռուսական շուկայի հեռանում են մի շարք արտադրողներ, ապա հայ արտադրողների համար ռուսական շուկան կարող է ավելի բաց դառնալ։ Տեսականորեն հնարավորություններ կան նաև զբոսաշրջության ոլորտում։

«Անընդհատ լինում են նոր ռիսկեր ու նոր հնարավորություններ։ Ռիսկն ու հնարավորությունը միասին են գալիս։ Հարցը նրանում է, թե որքանով ենք մենք կարողանում օգտվել հնարավորությունից», – ընդգծում է տնտեսագետն ու նկատում՝ հիմա, երբ Ռուսաստանից նկատելի հոսք կա Հայաստան, ակնհայտ է, որ հյուրանոցային և բնակարանային ֆոնդի անբավարարություն կա։ Այս ֆոնի վրա անշարժ գույքի շուկայում գները բարձրացել են, բայց սա կարճաժամկետի «օգուտ» է։ Ստացվում է՝ երկարաժամկետի համար վերոնշյալ ֆոնդը մեծացնել է պետք։

Ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում խոսվում է «խաղաղության դարաշրջանի», Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցային ուղիների բացման մասին։ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Թուրքիայի շուկան շատ մեծ է, նրանց հնարավորություններն էլ շատ են թե լոգիստիկ, թե արտադրական ծավալների, թե այլ հանգամանքների առումով։ Ըստ այդմ՝ Թուրքիան կգրավի նաև հայկական շուկան, իսկ հայկական արտադրանքը թուրքական շուկայում այդպես էլ աչքի չի ընկնի, ավելին՝ կկորցնի իր հնարավորությունները նույնիսկ տեղական շուկայում, որովհետև թուրքական այլընտրանքը էժան է ու շատ։

Տնտեսագետը կանխատեսում է՝ առաջիկայում էներգետիկ ու պարենային ճգնաժամ է սպասվում աշխարհին։ Մասնագետն առաջարկում է փորձել հարաբերություններ հաստատել նաև Ասիական աշխարհի հետ, որովհետև այդ երկրներն աճող են ու մեծ ներուժ ունեն, իսկ աշխարհում հիմա գերտերություններն ու գերտերություն դառնալու ներուժ ունեցող երկրները պայքարում են ազդեցության գոտիներ ունենալու համար։

Իսկ երբ Հայաստանում լավ կլինի, Միքայելյանը կարծում է, որ դա կախված է մեր պետական ապարատի ու դիվանագիտական կորպուսի աշխատանքից, իսկ մասնագետն այս համատեքստում դեռ պատշաճ աշխատանք վերոնշյալ կառույցների կողմից դեռ չի տեսնում։

 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75