Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈ – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԷԱԿԱՆՈՐԵՆ ՆՊԱՍՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
19/04/2011 15:28
Կիսվել

ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈ – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԷԱԿԱՆՈՐԵՆ ՆՊԱՍՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Այսօր` ապրիլի 19-ին, Երևանում մեկնարկած «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագրով առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին իր մասնակցություն է ցուցաբերել նաև ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը` «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: Նիստի շրջանակներում ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն  հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ռուսական առաջատար «Վիմպելկոմ» ընկերության գործունեությունը և ձեռքբերված աշխատանքային փորձը` Հայաստանում:

Իր խոսքում Իգոր Կլիմկոն,  մասնավորապես, նշել է. «Beeline-ը Հայաստանում ներկայացնում է «ԱրմենՏել» ընկերությունը, որն իր գործունեության արդեն 16 տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է խոշոր խաղացող` ՀՀ հեռահաղորդակցության շուկայում: Մեր ընկերությունը գործունեություն է ծավալում շուկայի բոլոր սեգմենտներում, և շնորհիվ ռուսական ներդրումների` նպաստում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը»:  

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ մուտք գործելով հայաստանյան շուկա դեռևս 2006 թվականին` «Վիմպելկոմ» ընկերությունն իր համար մշակել և հաստատել է նոր ռազմավարություն, որի շրջանակներում այս տարիների ընթացքում իրականացված միլիոնավոր դոլարիների ներդրումները նպաստել են, որպեսզի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գրանցվի զգալի առաջընթաց: «Նոր մարքեթինգային նորամուծությունների մշակումը և կշռված գնային քաղաքականությունը հնարավորություն տվեցին մեր ընկերությանը անընդմեջ կատարելագործել առաջարկվող ծառայությունները` նպաստելով Հայաստանում ողջ հեղահաղորդակցության ոլորտի զարգացմանը: Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործում է սուր մրցակցություն, և այս պայմաններում մենք շարունակում են ընդլայնել մեր բաժանորդների բազան», – ընդգծել է Իգոր Կլիմկոն` հավելելով, որ  վերջին մեկ տարվա ընթացքում «ԱրմենՏել» ընկերությանը հաջողվել է եռապատկել լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը: Այսօր «ԱրմենՏել»-ն ունի լայնաշերտ ինտերնետի ավելի քան 70 հազար բաժանորդ: Հատկանշական է, որ իր հետագա գործունեության համար որպես առաջնային ուղղություն «ԱրմենՏել»-ն ընտրել է հենց բջջային և լայնաշերտ ինտերնետի որորտը:  

Ընկերության Գլխավոր տնօրենը նաև նշել է, որ հայաստանյան շուկա Beeline-ի մուտք գործելու պահից ի վեր Հայաստանի արտաքին ինտերնետ-կապուղիների հզորությունն ավելացել է շուրջ 137 անգամ: Այսօր ընկերության սեփական օպտիկամանրաթելային մագիստրալի երկարությունը կազմում է 2 250 կմ:

Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով «ԱրմենՏել» ընկերությունը «ճանաչվել» է խոշորագույն հարկատու` ՀՀ բջջային կապի մյուս օպերատորների շարքում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02