Այլ Լուրեր

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
FAST հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեկնարկում են նորարարական հետազոտական նախագիծ
21/03/2022 13:35
Կիսվել

FAST հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեկնարկում են նորարարական հետազոտական նախագիծ

Սույն թվականի մարտի 18-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրել են հաշվողական գյուղատնտեսության ոլորտում հետազոտական ծրագիր իրականացնելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։

Կողմերը համագործակցությունը հաստատում են հիմնադրամի՝ գիտության զարգացմանը միտված ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատմանը՝ հնարավորություն տալով նրանց ձևավորելու նոր խմբեր և աշխատելու միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: 

Ծրագրի ներքո կիրականացվի «Հաշվողական գյուղատնտեսությունը՝ հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման և դիմակայուն քաղաքականության» նորարարական հետազոտական նախագիծը։ Այն մեկնարկում է ընթացիկ տարվա մարտին եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թփետրվարին։ Նախագծի գիտական ղեկավարներն են Իլինոյսի համալսարանի Մեխանիկայի և տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը և ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հետազոտական ծրագրում ներկայում ներգրավված է 4 հետազոտող:  

Գործնական-փորձարարական մասն իրականացնելու համար շահառուներն օգտվելու են Ագրարային համալսարանի համապատասխան լաբորատորիաներից և որպես աշխատանքային տարածք հատկացվելիք այլ ենթակառույցներից։

Միջոցառման ընթացքում Արմեն Օրուջյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և ընդգծեց բուհերի հետ աշխատանքի կարևորությունը՝ FAST-ի գործունեության համատեքստում: «ADVANCE  դրամաշնորհային ծրագիրը նպատակ է հետապնդում ոչ միայն նոր հնարավորություններ ստեղծել տեղացի գիտնականների համար, այլև նպաստել Հայաստանի և արտասահմանի համալսարանների միջև կապերի հաստատմանն ու բուհերի ներուժի հզորացմանը: Բացի այդ՝ մենք ակնկալում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաշվողական գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այս հետազոտությունը ճանապարհ կհարթի Հայաստանում գյուղատնտեսության խելացի կառավարման համակարգի զարգացման համար»,-ասաց նա և հավելեց, որ հիմնադրամը առաջնահերթ կարևորություն է տալիս գյուղատնտեսությանն առհասարակ և այս ոլորտում արհեստական բանականության լուծումների օգտագործման հեռանկարին։ 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի իր գործընկերներին համագործակցության այս աննախադեպ հնարավորության համար և շեշտեց, որ բուհը FAST-ի հետ գործակցության հաջողված փորձ ունի. 

«Արդեն չորրորդ ծրագիրն ենք իրականացնում FAST հիմնադրամի հետ, և բոլորն էլ բավականին արդյունավետ են եղել։ Այս մեկն էլ իրականացվում է ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Տվյալ նախաձեռնությունը հնարավորություն  կտա թվային ու տվյալահենք գյուղատնտեսության զարգացման համատեքստում մեր համալսարանում կատարելագործել հաշվողական մոդելավորման ծրագրերը, քանի որ արդի գյուղատնտեսության կառավարման մեջ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունն են թույլ տալիս իրականացնել արդյունավետ գյուղատնտեսություն»։ 

FAST-ի աջակցությամբ մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է նաեւ ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ կենսատեխնոլոգիաների ինկուբատորի գործունեությունը:

2021թ հիմնադրամը մշակել եւ իրականացրել է «Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում» 6-ամսյա մոդուլը՝ Ագրարային համալսարանի մագիստրանտների եւ հետազոտող գիտնականների համար՝ Բրիտանական խորհրդից ֆինանսավորվող Creative Spark ծրագրի շրջանակում։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00