Ռուսաստանը հնարավոր է նավթի և գազի վաճառքի համար բիթքոիններ ընդունի
Օրերս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված երկրներն այսուհետ գազի համար կվճարեն ռուսական ռուբլով։
ՌԴ Պետական Դումայի պետբյուջեի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Զավալնին այս հարցում ավելի առաջ է գնում։ Նա առաջարկում է ՌԴ ռուբլուց բացի էներգակիրների համար ընդունել նաև ոսկով վճարումներ, իսկ բարեկամ երկրների դեպքում վճարումներ իրենց ազգային արժույթով։
Զավալնին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած երկրների հետ խախտվել է վճարային բալանսը և ՌԴ արժույթով վճարումների անցումն ամբողջությամբ արդարացված է։
Նրա խոսքերով նման սխեմա պետք է կիրառել ոչ միայն գազի, այլ նաև նավթի և այլ ռեսուրսների համար։
Պետդումայի պատգամավորը նաև հանդես է եկել նորարարական առաջարկով, ասելով, որ էներգակիրների համար կարելի է նաև վճարումներ ընդունել բիթքոինով, ինչը, նրա կարծիքով, նորմալ երևույթ է։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։