Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՏՄՊՊՀ – 2 ԳԵՐԻՇԽՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ «ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ» ՇՈՒԿԱՅԻՑ` ՉՆԱՅԱԾ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ
17/10/2008 16:51
Կիսվել

ՏՄՊՊՀ – 2 ԳԵՐԻՇԽՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ «ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ» ՇՈՒԿԱՅԻՑ` ՉՆԱՅԱԾ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման մասին հարցը, ցորենի, ալյուրի, բրնձի, իրացման գների ուսումնասիրության, մի քանի այլ վարույթների արդյունքների մասին հարցեր:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայանները» ավիավառելիքն իրացրել է չհիմնավորված բարձր եւ խտրական գներով
Ավիավառելիքի լիցքավորման շուկայում Հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել, այնուհետեւ վարույթ հարուցել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի աշխատանքների շրջանակներում: Վարույթի ընթացքում «Զվարթնոցում» ավիավառելիքի իրացման բարձր գների խնդրի վերաբերյալ «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագիրը ռեպորտաժ է հրապարակել:
Այս տարվա մարտին «ԱՄՕ»-ի դիմումի համաձայն, Հանձնաժողովը սահմանել էր ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների խելամիտ տարբերություն. մեկ տոննան 1164 դոլարով ձեռք բերելու դեպքում «ԱՄՕ»-ն կարող էր 141 դոլար ավելացնել իրացնելիս, որը ընկերության համար եւս ընդունելի չափ էր: Հանձնաժողովի որոշման համաձայն, գնի փոփոխությունը կհամարվեր չհիմնավորված, եթե այն գերազանցեր 141 դոլարը: Մարժայի մեջ հաշվի են առնված շահույթը, ծախսերը եւ այլն:  
Համաձայն ավիավառելիքի գների վերաբերյալ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից  հրապարակած տվյալների` նավթամշակման գործարաններին վճարվող ավիավառելիքի համաշխարհային միջին գինը 2008 թ. սեպտեմբերի 12-ին կազմել է 1106 դոլար, 26-ին` 1019 դոլար 1 տոննայի համար: «ԱՄՕ»-ի մատակարարն է «Միկա Լիմիթեդը», որը մատակարարումն իրականացնում է Հայաստանի սահմաններից դուրս: «Միկա Լիմիթեդի» տեղեկատվության համաձայն, հուլիսին մեկ տոննա ավիավառելիքը «ԱՄՕ»-ին իրացրել է 1447, իսկ օգոստոսին` 1492 եւ 1480 դոլարով: Այս տեղեկությունները հաստատվել են նաեւ «ԱՄՕ»-ի կողմից:
«ԱՄՕ»-ի տեղեկատվությամբ, հուլիսին «Զվարթնոցում» ավիավառելիքի իրացման գինը 1 տոննայի համար կազմել է 487 708 դրամ:
Վարույթի ընթացքում պարզվել է, որ  1 տոննա ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը (մարժա) հուլիսին կազմել է 265 դոլար, իսկ օգոստոսին 212 դոլար` սահմանված 141-ի փոխարեն: Ուշագրավ է, որ մարժայի մեջ ներառված են եղել նաեւ տրանսպորտային ծախսերը` 10.4 դոլար/տ, որոնք ներկայումս կատարվում են «Միկա լիմիթեդի» հաշվին:
Բացի այս, «ԱՄՕ» -ի ներկայացրած տեղեկատվության վերլուծությունից վարույթի ընթացքում պարզվել է, որ «ԱՄՕ»-ն կիրառում է նաեւ ավիավառելիքի իրացման խտրական եւ տարբերակված գներ: Օրինակ, «ԱՄՕ»-ի կողմից 2008 թ. օգոստոսի 23-ին «Աէրոֆլոտ-Ռուսական Ավիաուղիներին» իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքը կազմել է 504 067 դրամ, «Արմավիային» իրացվածի արժեքը` 491 972 դրամ, իսկ հաջորդ օրը «Տաջիկիստան ավիաուղիներին» իրացվածինը` 520 396 դրամ:
Հետեւաբար, Հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ, «ԱՄՕ» -ն խախտում է ոչ միայն մարժայի սահմանման մասին Հանձնաժողովի որոշման պահանջները, այլ նաեւ ունենալով ավիավառելիքի իրացման մենաշնորհ, չարաշահում է իր գերիշխող դիրքը, որն արտահայտվում է իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական եւ տարբերակված գների սահմանմամբ կամ կիրառմամբ:
Իրականացվել է նաեւ ավիաընկերությունների կողմից  «ԱՄՕ»-ում լիցքավորված ավիավառելիքի գների համեմատություն այլ օդանավակայաններում իրացվածի գների հետ: Օրինակ, «Դոնբասաէրոն» նշել է, որ սեպտեմբերին  «ԱՄՕ»-ում լիցքավորված ավիավառելիքի գինը 1 տոննայի համար կազմել է 1667 դոլար, իսկ Թբիլիսիի օդանավակայանում`1155 դոլար, «Արմավիան» նշել է, որ նույն ամսին «ԱՄՕ» -ում լիցքավորված ավիավառելիքի գինը 1 տոննայի համար կազմել է 1621,7 դոլար, Աթենքում` 1119 դոլար, Մոսկվայի «Վնուկովոյում»` 1225 դոլար:
Աշխատակազմը Հանձնաժողովին առաջարկում էր գերիշխող դիրքի չարաշահման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը տուգանել նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 300 միլիոն դրամով:
Իսկ «ԱՄՕ» -ն Հանձնաժողովին խնդրեց ժամանակ տրամադրել լրացուցիչ փաստարկներ եւ հիմնավորումներ ներկայացնելու եւ հարցի քննարկմանը պատշաճ նախապատրաստվելու համար: Հանձնաժողովը հարցի քննարկումը հետաձգեց մեկ ամսով` ընկերությանը նման հնարավորություն տալով:  
 
Ցորեն, ալյուր, հաց
Հանձնաժողովի կողմից Երեւանի առեւտրի մի շարք օբյեկտներում (խանութներում) իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են ցորենի ալյուրի իրացման գների ոչ համամասնական փոփոխություններ` համաշխարհային գների հետ համեմատած: 2008 թ. օգոստոսին 1 կգ բարձր տեսակի ալյուրից, որի միջին գինը կազմում է 215-220 դրամ, թխված հացի գինը (սպիտակ հաց` «Մատնաքաշ», «Հրազդանյան» եւ այլն) կազմել է 400-406 դրամ: Ըստ Հանձնաժողովի ուսումնասիրությունների, տնտեսվարող սուբյեկտների կողմից 2008 թ. առաջին կիսամյակում ցորենը ներկրվել է միջինը 90 000 դրամ արժեքով մեկ տոննայի համար, որին գումարվում է 18 000 դրամ ԱԱՀ-ն (20%), հետագա ծախսերը գնահատվում են` 30 000 դրամ ճանապարհածախս, 10 000 դրամ աղալու ծախս եւ այլ ծախսեր, ամբողջը ստացվում է 148 000 դրամ (փաստացի պահեստում 1 տոննա ներկրված ցորենը տարբեր կարգերի ալյուրի տեսքով եւ թեփը): Մեկ տոննա ցորենից արտադրվում է 630 կգ բարձր տեսակի ալյուր, 130 կգ առաջին, երկրորդ տեսակի ալյուր եւ 240 կգ թեփ: Ըստ հաշվարկների, մեկ տոննա ցորենից ստացված բարձր տեսակի ալյուրը իրացվում է` 138 600 դրամով, առաջին եւ երկրորդ տեսակի ալյուրը` 20 800 դրամով, իսկ թեփը` 12 000 դրամով: Փաստացի 1 տոննա ցորենից ստացվում է 171 400 դրամի իրացված ալյուր եւ թեփ: Շահութաբերությունը միջինը կազմում է 15,8 տոկոս:
Համաձայն խանութներում իրականացված դիտանցումների արդյունքների, 2008 թ. մայիսին 1 կգ իրացվող բարձր տեսակի ալյուրի միջին գինը կազմել է` 387 դրամ, հունիսին` 385 դրամ, հուլիսին` 376 դրամ: Օգոստոսին տեղի է ունեցել ալյուրի գների աճ` բարձր տեսակի ալյուրի 1 կգ գինը կազմել էր` 380 եւ 400 դրամ: Սակայն օգոստոսի 25-ից խանութներում առկա էր չփաթեթավորված (պարկով) բարձր տեսակի ալյուր` 1 կգ 220 դրամ (25կգ 5500 դրամ): Ցորենի ալյուրի իրացման գների նվազումը 2008 թվականի մայիս եւ օգոստոս ամիսների սկզբի համեմատ, չի հանգեցրել հացի գնի նվազմանը` այն շարունակում է մնալ նույն բարձր մակարդակի վրա:
Հաշվի առնելով ցորենի եւ ալյուրի շուկաներում ուսումնասիրությունների արդյունքները, Հանձնաժողովն այսօր որոշոց ուսումնասիրություններ սկսել հացի շուկայում` առավել խոշոր արտադրողների շրջանում: Բացի այդ, Հանձնաժողովը ուսումնասիրություններ սկսեց նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում` որի բաժինը գնագոյացման մեջ, ըստ տնտեսվարողների բողոքների, նշանակալի է:
 
Բրնձի շուկայի գերիշխողներն «անհետանում են» շուկայից, չնայած մեծ եկամուտներին
Հանձնաժողովը բրնձի շուկայի ուսումնասիրություններն սկսել է` պայմանավորված մոնիտորինգի արդյունքներով, համաձայն որոնց, շուկայում բրնձի գները անընդհատ աճում էին: Ուսումնասիրությամբ շուկայում այս տարվա առաջին կիսամյակի գործունեության տվյալներով, գերիշխող դիրք զբաղեցնող երկու տնտեսվարող սուբյեկտ էր ի հայտ եկել` «Կարի Թով» (32 %) եւ «Մոկոնաթ» (27.6 %): Շուկայում մրցակցային կանոնների հնարավոր խախտման բացահայտման համար հարուցված վարույթի ընթացքում գերիշխող դիրք զբաղեցնող վերոհիշյալ ընկերությունները եւ եւս 2  տնտեսվարող տեղեկացրել են, որ երկրորդ կիսամյակում դադարեցրել են շուկայում գործունեություն ծավալել, իսկ գերիշխող դիրք զբաղեցնող «Կարի Թովը» նաեւ հայտնել է, որ ընկերությունը լուծարելու գործընթաց է սկսել: Իսկ Մաքսային կոմիտեի տեղեկատվության ուսումնասիրությունից երեւում է, որ այս շուկայում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի են փոփոխվում:
Երկրորդ կիսամյակում համեմատաբար մեծ ծավալներով ներկրումներ են իրականացրել «Ալեքս Գրիգ» ընկերությունը եւ Ֆ. Կարապետյան Ա/Ձ-ն:
Միջազգային եւ հայաստնայան շուկաներում բրնձի գների համադրումը ցույց է տալիս, որ Հայաստանում առեւտրի կետերում բրինձը ինքնարժեքից մոտ 1.7-2.5 անգամ ավելի գներով է վաճառվում:
Հաշվի առնելով շուկայում ստեղծված պատկերը, Հանձնաժողովը որոշեց վարույթի արդյունքները տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` հարկային պարտավորությունների պատշաճ կատարման, եւ ՀՀ գլխավոր դատախազությանը` գործունեությունը դադարեցրած ընկերությունների կողմից օրենսդրական հնարավոր խախտումների հարցերը քննարկելու նպատակով:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83