Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
HyeTech EIP 2022 ծրագրի հայտադիմումները բաց են. հայ ստարտափ հիմնադիրներ կմեկնեն Սիլիկոնյան հովիտ` ծանոթանալու տեղի բիզնես զարգացման հնարավորություններին
31/03/2022 13:05
Կիսվել

HyeTech EIP 2022 ծրագրի հայտադիմումները բաց են. հայ ստարտափ հիմնադիրներ կմեկնեն Սիլիկոնյան հովիտ` ծանոթանալու տեղի բիզնես զարգացման հնարավորություններին

Hyetech-ը SmartGateVC-ն և Globally – Global Entrepreneurship Foundation-ը մեկնարկել են հուլիսի 8-ին կայանալիք Entrepreneurship Immersion Programme (EIP) ծրագրի երրորդ շրջափուլի հայտերի ընդունումը:

EIP-ն 10-օրյա ինտենսիվ ծրագիր է ԱՄՆում, որը 10-12 նորաստեղծ հայկական տեխնոլոգիական ստարտափներին հնարավորություն կտա ծանոթանալ Սիլիկոնային հովտի ստարտափ էկոհամակարգին: Սիլիկոնային հովտում և Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում ստարտափների հիմնադիրները կհասկանան, թե ինչպես լավագույնս ներգրավվել տեղի տեխնոլոգիական շուկայի մեջ և առավելագույն արժեք քաղել առկա ռեսուրսներից, կհանդիպեն իրենց ոլորտից փորձագետների և գործարարների, այդ թվում՝ ներդրողների և պոտենցիալ հաճախորդների։ Մասնակիցները կծանոթանան ստարտափների կառուցման տեմպին, կզգան Սիլիկոնային հովտի ստարտափ մշակույթի ռիթմը:

EIP-ի 2016 թվականի ապրիլի 1-ի առաջին ծրագիրը արդյունավետ էր մասնակից հիմնադիրների համար։ 2017-2018 թվականներին հայկական ստարտափների շուկան գրանցեց զգալի աճ, ինչը ոգեշնչեց ծրագրի կազմակերպիչներին 2019 թվականին նախաձեռնել EIP-ի երկրորդ շրջափուլը։ «2019-ին EIP-ն բարելավեց իմ բիզնես մտածողությունը։ Ես իսկապես զգացի Սիլիկոնյան հովտի ստարտափ մշակույթը»,— նշում է EIP 2019-ի շրջանավարտ, Expper Technologies-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։ Expper Technologies ընկերությունը 2022 թվականին ներգրավեց  2 միլիոն դոլար սաղմնային ներդրում, և ընկերության Robin the Robot ռոբոտը TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի լավագույն գյուտերից մեկը։ Ծրագրի շրջանավարտներից են D’efektը, որը App Store-ում բազմիցս անգամ հաղթել է «Օրվա հավելվածը» կոչումը, իսկ 2020-ին գնվել է Picsart-ի կողմից, EasyDMARC-ը, որը էլեկտրոնային նամակագրության ապահովության առաջատար հինգ ծրագրերի շարքում է աշխարհում և վերջերս ներդրում է ներգրավել այնպիսի ընկերություններից ինչպիսին է Crosspring-ը, իսկ Earlyօne-ը արդեն ծառայություններ է տրամադրում  45 կազմակերպությունների աշխարհով մեկ։

EIP 2022-ը կանցկացվի հուլիսի 8-18-ին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կհանդիպեն հարավային Կալիֆորնիայի բիզնես-փորձագետների և փորձառու ձեռներեցների հետ։ Կմասնակցեն դասընթացների այնպիսի թեմաներով ինչպիսին են «Ինչպես վաճառել ԱՄՆ-ի մեծ ընկերություններին, երբ դու ստարտափ ես», «Ինչպես ներկայացնել քո ստարտափ պլանը, որ  այն գրավի ներդրողներին» և ավելին, կայցելեն տեղական վենչուրային կապիտալի ընկերություններ, աքսելերացիոն ծրագրեր և ԱՄՆ ներդրողներին կներկայացնեն իրենց ստարտափ գաղափարները:

Ցանկացած ստարտափ, որը ներգրավել է 500 հազար դոլարից քիչ ներդրում, կարող է դիմել ծրագրին: Բոլոր ծախսերը (բացառությամբ թռիչքի և վիզայի ծախսերը) հոգալու համար տրամադրվում են կրթաթոշակներ։ Մասնակիցներին նաև կտրամադրվի ԱՄՆ վիզա ստանալու աջակցություն։ Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15ն է: 

Ծրագրի մասին ավելին կարող եք ծանոթանալ և դիմել տվյալ հղումով https://www.hyetech.io/eip2022: Հարցերի դեպքում կարող եք նամակ գրել [email protected] էլ․ հասցեին։ 

EIP 2022-ը կյանքի է կոչվել HyeTech-ի, SmartGateVC-ի, և Globally – Global Entrepreneurship Foundation-ի համատեղ ուժերով:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41